Ավելի շատ կանայք կօգտվեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից. Պտղաբերության կենտրոնի փոխտնօրեն

6 օգոստոսի, 2024  01:31

ՀՀ Կառավարության հուլիսի 25-ի նիստում ընդունված որոշման համաձայն ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Մասնավերապես՝ այս փաթեթից օգտվող երկու տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացվել է մինչև 40 տարեկանը ներառյալ:

Ընդլայնվել է նաեւ երկրորդային անպտղություն ունեցող շահառուների  շրջանակը: Միաժամանակ կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բուժօգնության տրամադրման կարգը:

Թե կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ծրագրում մանրամասնում է Պտղաբերության կենտրոնի փոխտնօրեն Տաթևիկ Համբարձումյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում