• Latest news

Գիտնականները պարզել են կոլորեկտորալ քաղցկեղի առաջացման վտանգը երիտասարդ հասակում

15 օգոստոսի, 2024  10:44

Նոր հետազոտությունը, որը կատարել է Քլիվլենդի կլինիկան, պարզել է, որ սննդային մոլեկուլները՝ մետաբոլիտները, երիտասարդ տարիքում կոլորեկտորալ քաղցկեղի առաջացման հիմնական վտանգավոր գործոններն են։

npj Precision Oncology ամսագրում հրապարակված հաշվետվությունում ուսումնասիրվել են մետաբոլիտների եւ աղիների միկրոբիոմի մասին տվյալները, ընդգծվել է, որ կանխարգելման լավագույն միջոցներից մեկը սննդակարգի քննարկումն է բժշկի հետ։

Գիտնականները մշակել են արհեստական բանականության ալգորիթմ, որպեսզի ուսումնասիրեն գոյություն ունեցող հետազոտությունների տվյալները եւ ճշտեն, թե որ գործոններն են առավել կարեւոր ապագա հետազոտությունների համար։ Զարմանալի է, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սննդաբաժնի տարբերությունները հիմնականն են երիտասարդ եւ տարեց մարդկանց սննդաբաժիններում։

«Հետազոտողները սկսել են հատուկ ուշադրություն դարձնել աղիների միկրոբիոմին՝ որպես հաստ աղիի քաղցկեղի առաջացման հիմնական գործոնի։ Բայց մեր տվյալները ցույց են տալիս, որ հիմնական շարժիչ ուժը կերակրաբաժինն է»,- նշել են հետազոտության հեղինակները։

Ներկայում թիմն ուսումնասիրում է տվյալների ազգային հավաքածուն, որպեսզի հաստատի իր արդյունքները, որոնք ստացվել են Քլիվլենդի կլինիկայում։ Այն բանից հետո, երբ դրանք ցույց տան, որ արգինինի մետաբոլիտների եւ միզանյութի մակարդակը (կարմիր եւ վերամշակված մսում) հաստ աղիի քաղցկեղ ունեցող երիտասարդների մոտ բարձր է, նրանք նախատեսում են ստուգել, թե կարող են արդյոք որոշակիօ դիետաներ կամ դեղամիջոցներ, որոնք կարգավորում են արգինինը, միզանյութի ցիկլը, օգնել կանխել կամ նույնիսկ բուժել կոլորեկտորալ հիվանդությունը երիտասարդների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll