COVID-19-ի դեմ պատվաստանյութը կօգնի արյան մեջ շաքարի բարձր մակարդակի նվազեցմանը. հետազոտություն

28 օգոստոսի, 2024  08:39

Թուլեյնի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նոր լուծում քրոնիկական COVID ունեցողների առողջական խնդիրների համար՝ հատկապես կապված արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետ։

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում, ենթադրում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է օգտագործվել թերապեւտիկ նպատակներով՝ վերացնելու համար մետաբոլիկ բարդությունները, որոնք առաջանում են COVID-ի երկարատեւ ընթացք ունեցած մարդկանց մոտ։ Շատ մարդիկ, որոնք առողջանում են COVID-19-ից հետո, շարունակում են տառապել առողջական տարբեր երկարատեւ խնդիրներով, որոնք հայտնի են «երկարատեւ COVID» ընդհանուր անվանմամբ։ Ամենատագնապալի խնդիրներից մեկը մշտական հիպերգլիկեմիան է կամ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, որը կարող է հանգեցնել լուրջ առողջական բարդությունների, ինչպիսին են դիաբետը եւ սրտի հիվանդությունները։

Այս երկարատեւ հետեւանքները լավ հասկանալու եւ դրանց դեմ պայքարելու համար Թուլեյնի պրիմատների ազգային հետազոտական կենտրոնի հետազոտողները դիմել են COVID-ի երկարատեւ տարածման մոդելին պրիմատների մոտ եւ պարզել, որ այդ մոդելը հարմար է նաեւ հիպերգլիկեմիայի եւ դիաբետի ուսումնասիրման համար, որոնք առաջացել են COVID-ի պատճառով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ի դեմ мՌՆԹ պատվաստանյութի ներարկումը վարակվելուց չորս օր հետո զգալի դրական ազդեցություն է ունեցել արյան մեջ շաքարի պարունակության վրա, որը պահպանվել է ժամանակի ընթացքում։

Այս բացահայտումը թույլ է տալիս ենթադրել, որ պատվաստանյութը կարող է օգտագործվել ոչ միայն COVID-19-ի երկարատեւ մետաբոլիկ բարդությունների կանխարգելման, այլեւ բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում