Ֆիզիկական ակտիվությունը բարելավում է իմունային և հորմոնալ համակարգերի աշխատանքը, պաշտպանում է սթրեսից և նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Այս մասին The Conversation-ին հայտնել են Սան Խորխեի (Իսպանիա) համալսարանի գիտնականները։Գիտնականների կարծիքով՝ վարժությունը նպաստում է էնդորֆինի հորմոնների արտադրությանը, որոնք բարելավում են տրամադրությունն ու ընդհանուր ինքնազգացողությունը, ինչպես նաև նվազեցնում են սթրեսի մակարդակը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ խրոնիկական սթրեսը կործանարար ազդեցություն է ունենում օրգանիզմի իմունային և հորմոնալ համակարգերի վրա: Այս բացասական ազդեցությունը մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը և դանդաղեցնում դրանց բուժումը։Գիտնականները պարզաբանել են, որ սթրեսը ոչ միայն նպաստում է քաղցկեղի բջիջների քանակի աճին, այլեւ խանգարում է ապոպտոզի բնական գործընթացին՝ վնասված կամ աննորմալ բջիջների վերացմանը։ Բացի այդ, հուզական գերլարված վիճակում մարդիկ ավելի հավանական է, որ ձևավորեն վատ սովորություններ (ծխել, անառողջ սննդակարգ, նստակյաց կենսակերպ), ինչն էլ ավելի է մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը։Հետազոտողները նշել են, որ լավ ֆիզիկական վիճակում գտնվող հիվանդներն ավելի հեշտ են հանդուրժում քիմիաթերապիան: Մկանային զանգվածը կարևոր դեր է խաղում հիվանդությունից հետո մարմնի վերականգնման և իմունային ֆունկցիայի պահպանման գործում: Դրա ծավալը մեծացնելու համար գիտնականները խորհուրդ են տվել ուժային մարզումներ կատարել, վարժություններ կատարել սեփական քաշով և առաձգական ժապավեններով: Աերոբիկ վարժությունները, ինչպիսիք են լողն ու վազքը, նույնպես օգնում են պայքարել քաղցկեղի դեմ (և կանխել դրա առաջացումը):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում