Բազմամյա մարզումները բարելավում են ճարպային հյուսվածքն ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ. Nature

9 սեպտեմբերի, 2024  10:22

Ճարպակալում ունեցող մարդիկ, ովքեր պարբերաբար մարզվում են, ավելի առողջ ճարպային հյուսվածք ունեն: Դա ցույց է տվել Nature Metabolism ամսագրում հրապարակված հետազոտությունը։Գիտնականները համեմատել են ճարպակալում ունեցող մարդկանց երկու խումբ՝ 16 մարդ, ովքեր շաբաթական առնվազն 4 անգամ մարզվել են երկու և ավելի տարի (միջինը 11 տարի) և 16 մարդ, ովքեր երբեք կանոնավոր չեն մարզվել:Մասնակիցների որովայնի ենթամաշկային ճարպային հյուսվածքի նմուշների վերլուծությունը ցույց է տվել տարբերություններ: Ճարպակալում ունեցող ակտիվ մարդիկ ավելի շատ արյունատար անոթներ ունեին, ինչպես նաև միտոքոնդրիաներ իրենց բջիջներում՝ օրգանելներ, որոնք պատասխանատու են բջջային էներգիա արտադրելու համար: Նրանք նաև ունեին բորբոքման և նյութափոխանակության խանգարումների ավելի քիչ մարկերներ:Գիտնականները կարծում են, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են պաշտպանել գեր մարդկանց՝ ներքին օրգանների շուրջ ճարպեր կուտակելուց (visceral fat): Այս տեսակի ճարպը կապված է շաքարախտի, քաղցկեղի, լյարդի և սրտի հիվանդությունների բարձր ռիսկի հետ: Ֆիզիկական ակտիվությունը, ըստ երևույթին, բարելավում է ենթամաշկային ճարպային հյուսվածքի արդյունավետությունը՝ անհարկի դարձնելով ներքին օրգանների ճարպի տոկոսի ավելացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում