ԱՄՆ-ի Memorial Sloan Kettering Cancer Center-ի (MSK) հետազոտողները թոքերի փոքր բջջային քաղցկեղի նոր հազվագյուտ ենթատեսակ են հայտնաբերել, որը հիմնականում զարգանում է երիտասարդ չծխողների մոտ: Հետազոտության արդյունքները ներկայացված են MSK կայքում։Թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում քաղցկեղից մահացության գլխավոր պատճառն է։ Դրա զարգացման հիմնական ռիսկային գործոններից է ծխելը: Սակայն, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ թոքերի քաղցկեղն ավելի ու ավելի է ազդում չծխողների վրա:Հիվանդության նոր ենթատեսակը, որը MSK-ի գիտնականներն անվանել են թոքերի ատիպիկ մանր բջջային քաղցկեղ, ունի բնորոշ կլինիկական, պաթոլոգիական և մոլեկուլային առանձնահատկություններ՝ համեմատած սովորական փոքր բջջային թոքերի քաղցկեղի հետ:Հետազոտությունը ցույց է տվել, որ նոր տեսակին բաժին է ընկնում թոքերի մանր բջջային քաղցկեղի ընդհանուր դեպքերի մոտ 3%-ին: Ավելին, դրանից տառապող հիվանդների միջին տարիքը 53 տարեկան է. թոքերի ոչ տիպիկ մանր բջջային քաղցկեղը սկսվում է սովորականից շատ ավելի վաղ: Գիտնականները պարզաբանել են նաև, որ այն զարգացած մարդկանց 65%-ը չի տառապում նիկոտինային կախվածությունից։Ըստ հետազոտողների՝ մանր բջջային քաղցկեղի ատիպիկ ձևի դեպքում նկատվում է քրոմոսոմների աղետալի վերադասավորում։ Բացի այդ, ստանդարտ քիմիաթերապիան կարող է արդյունավետ չլինել դրա բուժման համար: Գիտնականների կարծիքով՝ նման քաղցկեղի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են այլընտրանքային բուժում, որոնք ուղղված են ուռուցքային բջիջների յուրահատուկ գենետիկական փոփոխություններին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում