Ֆլորիդայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ նեւրոտիզմի եւ տարբեր պատճառներից վաղաժամ մահվան միջեւ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Affective Disorders (JAD) գիտական պարբերականում։
Նեւրոտիզմը անձի գիծ է, որը բնութագրվում է հուզական անկայունությամբ եւ բացասական հույզեր ունենալու հակմամբ, ինչպիսին են տագնապը, վախը եւ միայնությունը։
Նոր աշխատանքում հետազոտողներն ուսումնասիրել են 38-73 տարեկան մոտ 500 հազար մարդու տվյալները UK Biobank-ից՝ ընդգրկելով մոտ 13,4 տարի։ Այդ ընթացքում կյանքից հեռացել է ավելի քան 43 հազար մասնակից։
Այլ գործոնները հաշվի առնելու համար, որոնք կարող են ազդել մահացության վրա, ինչպիսին են տարիքը, սեռը, կրթությունը, ծխելը եւ ուղեկցող հիվանդությունները՝ դիաբետը կամ հիպերտոնիան, գիտնականներն օգտագործել են վիճակագրական մոդելները փոփոխականների ճշտման համար։ Դա օգնել է համոզվել, որ կապերը, որոնք նրանք նկատել են նեւրոտիզմի եւ մահացության միջեւ, պարզապես վատ առողջության ռիսկի այլ գործոնների հետեւանք չեն եղել։
Հետազոտողները հայտնաբերել են, որ նեւրոտիզմի ավելի բարձր մակարդակը կապված է եղել մահացության 10 տոկոսով ավելացման ռիսկի հետ ցանկացած պատճառից դիտարկման ընթացքում։
Երբ հետազոտողները դիտարկել են մահացու ելքերի կոնկրետ պատճառները, նրանք պարզել են, որ նեւրոտիզմը կապված է եղել մահացության մի շարք ռիսկերի հետ, ներառյալ շնչական եւ մարսողական հիվանդությունները, խեղանդամությունը եւ սիրտ-անոթային հիվանդությունները։
Գիտնականները նշել են, որ նեւրոտիզմի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված ռիսկային վարքի եւ դժվարություններ ունեն սթրեսի հետ կապված, ինչը ժամանակի ընթացքում հյուծում է օրգանիզմը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում