Որոշ մարզիկներ լավ արդյունքների հասնելու համար հաճախ բիակտիվ հավելումներ են օգտագործում, որոնք պրոտեին, կրեատին կամ այլ նյութեր են պարունակում: Շատ մասնագետներ պնդում են, որ առանց այդ հավելումների էլ կարելի է լավ արդյունք արձանագրել: Իսկ եթե շատ եք ցանկանում դրանք ընդունել, ապա հիշեք, որ կան այնպիսիք, որոնք ոչ միայն չեն բարելավում ֆիզիկական վիճակը, այլ նույնիսկ կարող են վնաս հասցնել:
Ահա 3 բիոակտիվ հավելումներ, որոնք խորհուրդ չի տրվում ընդունել.
1. Հատուկ հավելումներ, որոնք ընդունում են մարզանքից առաջ
Դուք երբեւէ այդ հավելումների բաղադրիչները կարդացե՞լ եք: Որեւէ բան հասկացե՞ք եք: Դա նշանակում է, որ հարկավոր է հեռու մնալ նման հավելումներից: Վերջերս ամերիկյան Food Drug Administration-ը ժողովրդին զգուշացրել է, որ, օրինակ, ճանաչված Craze անվանումով հավելումը վտանգավոր մետամֆետամին է պարունակում:
Նման հավելումները հիմնականում կոֆեին եւ կրեատին են պարունակում: Նախ՝ հիմարություն է դրանց համար այդքան գումար ծախսել, երկրորդ՝ երկու նյութերհ են միզամուղ հատկություն ունեն, եւ դրանք մարզումներից առաջ ընդունելու դեպքում կարող են ջրազրկել օրգանիզմը, վնասել երիկամները եւ բարձրացնել ճնշումը:
2. Տեստոստերոնի ուժեղացուցիչներ
Տեստոստերոնի «ուժեղացուցիչներն» այսօր շատ տարածված են. բազմաթիվ տղամարդիկ ընդունում են այն՝ օրգանիզմում տղամարդու հորմոնի սինթեզն արագացնելու եւ մարզումների ժամանակ ու անկողնում իրենց հնարավորությունները մեծացնելու համար: Շատերին սա կարող է լավ գաղափար թվալ, սակայն պետք է հաշվի առնել, թե ինչ հետեւանքների են հանգեցնում նման ուժեղացուցիչները: Այդ հավելումների պատճառով մարդկանց մոտ պզուկներ են առաջանում, մազերը սկսում են թափվել, շագանակագեղձը մեծանում է, երիկամները սկսում են ավելի վատ աշխատել, իսկ արյան մեջ երկաթի դեֆիցիտ է առաջանում: Դրանք մարդուն նաեւ ավելի ագրեսիվ են դարձնում, անհավասարակշռված, անհանգիստ, դեպրեսիայի հակում են առաջացնում:
3. Մուլտիվիտամիններ
Նախկինում շատերը հավատում էին, որ մուլտիվիտամինները լավն են եւ օգտակար, սակայն վերջերս անցկացված մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դրանք անօգուտ ծախս են: Annals of Internal Medicine-ում հրապարակված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մուլտիվիտամինները ոչ մի կերպ չեն ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, չեն օգնում կանխարգելել քաղցկեղը եւ չեն պաշտպանում վաղաժամ մահից: Որոշ դեպքերում դրանք նույնիսկ կարող են վնասել օրգանիզմին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում