Դանիայի քաղցկեղի հետազոտման ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունն աննշան բարձր է հորմոնալ ներարգանդային պարույրներ ունեցող կանանց մոտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network-ում։
Ներարգանդային պարույրները լայնորեն տարածված հակաբեղմնավորիչ միջոցներ են։ Դրանք դրվում են արգանդի ներսում հղիությունը կանխելու համար։ Հին տարբերակները պարունակում են պղինձ որպես ակտիվ բաղադրիչ։ Նոր «հորմոնալ» ներարգանդային պարույրները դանդաղ արձակում են սինթետիկ պրոգեստերոն լեւոնորգեստրել անունով։ Այն նմանակում է պրոգեստերոն հորմոնին, որը բացառում է սաղմնավորումն օրգանիզմում։
Գիտնականներն ուսումնասիրել են 80 հազար կանանց առողջական տվյալները, որոնք երկու տասնամյակի ընթացքում օգտագործել են հորմոնալ ներարգանդային պարույրներ։ Նրանք այդ մարդկանց տվյալները համեմատել են նույն քանակությամբ կամավորների հետ, որոնք օգտագործել են հակաբեղմնավորման այլ մեթոդներ։
Առաջին խմբում հայտնաբերվել է կաթնագեղձի քաղցկեղի 720 դեպք, իսկ վերահսկիչում՝ մոտ 900։ Նշվել է, որ երկու խմբերի կամավորները նման չեն եղել ֆիզիկական եւ կենսաբանական բնութագրերով։ Այդ պատճառով գիտնականները որոշել են ճշտել հետազոտության արդյունքները, որպեսզի հաստատեն կամ հերքեն ստացված եզրակացությունները։
Գիտնականները հաշվի են առել երկու խմբերի միջեւ բազմաթիվ տարբերությունները (ներառյալ կրթությունը, տարիքը, երեխաների թիվը, դեղերի ընդունումը եւ հիվանդությունները)։ Դրանից հետո թվերը մատնանշել են կաթնագեղձի քաղցկեղի առաջացման ավելի բարձր հավանականություն այն կանանց մոտ, որոնք օգտագործել էին հորմոնալ ներարգանդային պարույրներ։ «Բացարձակ» ցուցանիշներում (բոլոր կանանց հանդեպ տոկոսային հարաբերակցությամբ, որոնք օգտագործել էին հակաբեղմնավորման այդ միջոցը) ռիսկը ցածր էր 1 տոկոսով։
Բայց կրծքի քաղցկեղի վտանգի շատ այլ կարեւոր գործոններ (մարմնի քաշը, վնասակար սովորությունների առկայությունը եւ ֆիզիկական ակտիվությունը) հեղինակները հաշվի չեն առել։ Ուստի չի կարելի վստահաբար ասել, որ ներարգանդային պարույրները վտանգավոր են։ Բացի այդ, պարույրների օգտագործումը քաղցկեղ կառաջացնի շատ ավելի ցածր հավանականությամբ, քան ավելորդ քաշը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ալկոհոլի օգտագործումը եւ ծխելը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում