Գազավորված քաղցր ըմպելիքները կրճատում են կյանքի տեւողությունը ծխախոտի պես

18 հոկտեմբերի, 2014  22:27

Մասնագետները գազավորված քաղցր ըմպելիքների եւ բջիջների ծերացման միջեւ կապ են հայտնաբերել: Սան Ֆրանցիսկոսյի Կալիֆորնիական համալսարանի մի խումբ գիտնականների կատարած հետազոտության արդյունքների համաձայն, քրոմոսոմների վերջույթները չորացումից պաշտպանող տելոմերները, որոնք բջիջի յուրաքանչյուր բաժանման ժամանակ կրճատվում են, ավելի կարճ են եղել այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով մեծ քանակությամբ քաղցր գազավորված ըմպելիքներ են օգտագործում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Public Health ամսագրում:

Տելոմերների երկարությունը բջիջների բաժանման յուրօրինակ հաշվիչ է. որքան այն կարճ է, այնքան մեծ թվով բաժանում է տեղի ունեցել նրա նախորդ բջիջի ծնվելու պահից: Այդպիսով, ԴՆԹ-ի այդ հատվածի երկարությունն անմիջականորեն կապված է մարդու կենսաբանական տարիքի հետ եւ ծերացման գործոններից մեկն է:

Գիտնականները բջջային ծերացման տարբեր ասպեկտների վրա գազավորված քաղցր ըմպելիքների ազդեցությունն ուսումնասիրել են 20-ից մինչեւ 60 տարեկան, շաքարախտ կամ սիրտ-անոթային հիվանդություններ չունեցող 5.309 կամավորի մասնակցությամբ հետազոտության ընթացքում: Պարզվել է, որ ամեն օր շուրջ 2.5 բաժակ գազավորված քաղցր ըմպելիքի օգտագործումը կապված է տելոմերների արագ կրճատման եւ լրացուցիչ 4.6 տարով կենսաբանական տարիքի ավելացման

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում