• Latest news

Շոտլանդացի նյարդավիրաբույժը գլխուղեղի «մեծ խնձորի» չափսի ուռուցքները հեռացնում է հիվանդների հոնքերի մասից

27 հոկտեմբերի, 2024  08:48

Վիրաբույժը գլխուղեղում «մեծ խնձորի» չափի ուռուցքները հեռացնում է հոնքերի մասից, որը համարվում է աշխարհում կիառվող ուռուցքների հեռացման առաջին մեթոդը, հաղորդում է Sky News-ը:

Շոտլանդիայի Աբերդին քաղաքից խորհրդատու նյարդավիրաբույժ Անաստասիոս Ջամուրիդիսը ձևափոխել է նորագոյացությունների հեռացման գոյություն ունեցող մեթոդը, որից հետո հիվանդների մոտ միայն փոքր սպի և կապտուկ է մնում աչքի տակ:

Վիրահատությունը կարող է տևել երեք ժամ, և վիրահատված հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից ընդամենը 24 ժամ  հետո և վերադառնալ աշխատանքի մի քանի օրվա ընթացքում:

«Այս մեթոդի շնորհիվ հիվանդները միանգամից են արթնանում, երբեմն տուն են վերադառնում վիրահատության հաջորդ օրը, որտեղ, ինչպես  գիտենք, հիվանդներն ավելի արագ և որակյալ են ապաքինվում»,- ասել է Ջամուրիադիսը:

Գլխուղեղի առջևի հատվածում ուռուցքների բուժման համար վիրաբույժները սովորաբար  հեռացնում են գանգի մեծ մասը՝ մերկացնելով նաև ուղեղի առողջ հատվածները, սա կոչվում է գանգի տրեպանացիա:

Ջամուրիադիսն ասել է, որ վիրահատության այս տեսակը նոր չէ, բայց ինքը ձևափոխել է այն, որպեսզի «ավելի մեծ տարածություն ստանա հոնքի շրջանում», ինչը թույլ է տալիս «հեռացնել գլխուղեղի շատ մեծ ուռուցքները»:

 «Սովորաբար վիրահատվածների մոտ սպիեր էին մնում ամբողջ ճակատի վրա, բայց մենք այս մեթոդով խուսափում ենք դրանից»,- ասել է նա։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll