Արմավիրում բնակվող ընտանիքում 13-րդ զավակն է ծնվել (ֆոտո)

31 հոկտեմբերի, 2024  13:40

Արմավիրի մարզում բնակվող բազմազավակ ընտանիքում 13-րդ երեխան է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։

Փոքրիկ Դանիելը 3,6 կգ է, հասակը` 52 սմ:

Մայրը` 43-ամյա Քրիստինե Միքայելյանը, լույս աշխարհ է բերել 3 աղջիկ և արդեն 10 տղա, երեխաներից ամենամեծը 22 տարեկան է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում