Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ի՞նչ նոր մոտեցումներ կան

5 նոյեմբերի, 2024  17:18

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար այսօր կիրառվում են ուռուցքաբանական բոլոր հայտնի մեթոդները՝ դեղորայքային, վիրահատական և ճառագայթային։

Ուռուցքի տեսակից և փուլից ելնելով բժշկական թիմը որոշում է, բուժման որ մոտեցումն ընտրել։ Որոշ դեպքերում սկսում են դեղորայքից, երբեմն՝ վիրահատությունից։ Հիվանդության տարածումն ու կրկնությունը կանխելու համար կիրառվում է նաև ճառագայթային բուժում։

«Նաիրի» ԲԿ քիմիաթերապևտ Անուշ Ստեփանյանը, Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը և «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնի Ռադիոթերապիայի ծառայության ղեկավար Սերգեյ Գոլուբը ներկայացնում են, թե կրծքագեղձի բուժման ինչ ժամանակակից մոտեցումներ են կիրառվում «Նաիրի» ԲԿ–ում ու «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում։

Մանրամասները տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում