Այսօր, հոկտեմբերի 20-ին, աշխարհը նշում է օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օրը՝ Մեծ Բրիտանիայի օստեոպորոզի ազգային ընկերության եւ ԱՀԿ-ի նախաձեռնությամբ: Օրվա գլխավոր նպատակն է տեղեկատվություն տարածել հիվանդության եւ դրա կանխարգելման կարեւորության մասին:
Օստեոպորոզը, որի պատճառով մարդու ոսկրերը փխրուն են դառնում, աշխարհում ամենատարածված հիվանդություններից մեկն է. կա կարծիք, որ ամեն երրորդ կինը եւ ամեն ութերորդ տղամարդը օստեոպորորզ ունի: Կանանց մոտ հիվանդությունը որպես կանոն արտահայտվում է 50 տարեկանից հետո, իսկ տղամարդկանց մոտ՝ 70-ից հետո: Օստեոպորոզից ազատ ռասա կամ երկիր գոյություն չունի:
Շատ մասնագետները օստեոպորոզը «լուռ էպիդեմիա» են կոչում, քանի որ այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ ոչ մի կերպ չարտահայտվել, եւ մարդը կարող է իմանալ, որ հիվանդ է, միայն առաջին կոտրվածքը ստանալուց հետո:
ԱՀԿ-ի տվյալներով՝ հաշմանդամություն առաջացնող ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շրջանում օստեոպորոզը չորրորդ տեղն է գրավում՝ զիջելով սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին, օնկոլոգիական հիվանդություններին եւ շաքարային դիաբետին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում