✕

Ի՞նչ կապ կա պասիվ ծխելու ու թոքի քաղցկեղի միջեւ

11 նոյեմբերի, 2024  13:35

Ծխելը եղել է, կա և կմնա թոքի քաղցկեղի զարգացման ռիսկի ամենակարևոր գործոնը: Այնուամենայնիվ, համացանցում կարելի է գտնել պնդումներ, որ պասիվ ծխելը այնքան էլ վնասակար չէ, որքան սովորաբար համարվում է: Պարզենք՝ սա ճի՞շտ է, թե՞ սխալ։

Քաղցկեղների շարքում թոքի քաղցկեղը համարվում է թիվ 1 մարդասպանը: Բժիշկները վստահ են, որ դեպքերի 85–90%-ում դրա զարգացումը կապված է ծխելու հետ1, 2։Ծխելը կարող է լինել ակտիվ, երբ ծխողն ինքն է ներշնչում այրվող ծխախոտի ծուխը, և պասիվ, ծխողի ծխախոտի այրման արտադրանքը ստիպված է ներշնչել նույն սենյակում  կամ տարածքում գտնվող չծխող մարդը։ Ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը վնասակար է և մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս փաստը հաստատում են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ուսումնասիրել են ծխելու ազդեցությունը թոքի քաղցկեղի առաջացման վրա:

Որքանո՞վ է վնասակար պասիվ ծխելը

Եթե ակտիվ ծխելը որպես թոքի քաղցկեղի ռիսկի գործոն առաջին անգամ քննարկվել է 1940-50-ականներին, պասիվ ծխելու վերաբերյալ, որպես թոքի քաղցկեղի առաջացման պատճառ, առաջին խոշոր հետազոտությունները հրապարակվել են 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին:

1981 թվականի հունվարին, երկու օրվա տարբերությամբ, հրապարակվեցին երկու նմանատիպ հետազոտությունների արդյունքները, որոնք հստակ ցույց տվեցին ամուսինների ծխելու և նրանց չծխող կանանց մոտ թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի կապը3,4: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ չծխող կանանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման հարաբերական ռիսկը կապված է ամուսնու ծխելու կարգավիճակի հետ և կախված է նրանց ամուսինների ծխած ծխախոտի քանակից. ռիսկի մակարդակը 2,4 անգամ  (RR-2,4) բարձր է, եթե ամուսինները ծխում են օրական մեկ տուփից պակաս, և 3,4 (RR - 3,4) անգամ բարձր է՝ եթե մեկ տուփից ավել3: Ճապոնացի գիտնականները հանգել են նույն եզրակացությանը. հեղինակները հաշվարկել են, որ թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը այն կանանց մոտ, ում ամուսինները ծխում են մեկ տուփից պակաս փոքր-ինչ բարձր է (RR-3,17), իսկ օրական մեկ տուփից ավել ծխելու պարագայում՝ 4,5 անգամ (RR - 4,57) բարձր է չծխող տղամարդկանց կանանց համեմատ4։

Այնուհետև ամբողջ աշխարհում հրապարակվեցին բազմաթիվ հետազոտություններ, որոնց նպատակն էր պատասխանել հարցին՝ պասիվ ծխելը նպաստո՞ւմ է թոքի քաղցկեղի զարգացմանը, թե ոչ։ Մինչև 1986 թվականը հրապարակվեցին այս խնդրի վերաբերյալ 12 խոշոր հետազոտությունների արդյունքները, իսկ 1992 թվականին՝ արդեն 325: Ուսումնասիրությունների թիվն ավելացավ, բայց եզրակացությունները մնացին անփոփոխ. պասիվ ծխելը և թոքի քաղցկեղը անքակտելիորեն կապված են. հիվանդությունն աճում է 15-35%-ով, արտաշնչած ծխախոտի ծուխը քաղցկեղածին է, և տարեկան միայն ԱՄՆ-ում չծխողների մոտ հանդիսանում է թոքի քաղցկեղից մահվան մոտ 3 հազար դեպքի պատճառ5:

Ինչպե՞ս է ծխելը բարձրացնում թոքի քաղցկեղի առաջացման վտանգը

1997 թվականին հրապարակվեցին մետա-վերլուծության արդյունքները, որոնք հավաքագրեցին 37 հետազոտություններ, այդ թվում՝ 4,5 հազար թոքի քաղցկեղով պացիենտների տվյալներ, որոնք երբեք չէին ծխել6:

Մետա-վերլուծությունը հետազոտություն է, որը վիճակագրորեն միավորում է բազմաթիվ անկախ հետազոտությունների արդյունքները, ինչը թույլ է տալիս խնդրին նայել գլոբալ և անաչառ:

Հեղինակները պարզել են, որ չծխող ամուսնու պասիվ ծխելը մեծացնում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը 24%-ով (RR - 1.24; 95% CI - 1.13-1.36), բացի այդ շատ կարևոր է ծխած սիգարետների քանակն ու ծխի ազդեցության տևողությունը չծխող մարդու վրա6։ Նույն եզրակացության գալիս են այն գիտնականները, ովքեր հրապարակել են 2000 թվականին մեկ ուրիշ մետա-վերլուծության արդյունքները. չծխող կանանց պասիվ ծխելը 20%-ով մեծացնում է նրանց մոտ թոքի քաղցկեղի առաջացման վտանգը (RR - 1,20; 95% CI - 1,12–1,29) 7։

Մոտավորապես նույն արդյունքները հրապարակվել են 2006 թվականին ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժի զեկույցում, որն ուսումնասիրել է 52 հետազոտություն՝  ծխախոտի ծխի ազդեցության վերաբերյալ  չծխող ամուսինների և 25-ը՝ գործընկերների վրա. Եթե ամուսինը ծխում է, թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը չծխող կնոջ համար բարձրանում է 15-43%-ով (կախված սեռից և տարածաշրջանից, որտեղ անցկացվել է հետազոտությունը), իսկ աշխատանքի վայրում ծխախոտի ծխի ազդեցությունը չծխող աշխատակիցների վրա բարձրացնում է նրանց թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 22%-ով։ (RR: 1.22; 95% CI: 1.13–1.33)5:

Ինչու է թոքի քաղցկեղը զարգանում չծխողների մոտ:

Վերոնշյալ արդյունքները մասամբ բացատրում են, թե ինչու է թոքի քաղցկեղն ավելի տարածված կանանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել, քան այն տղամարդկանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել. նրանք տառապում են իրենց ամուսինների վատ սովորություններից:

Այսպիսով՝ պասիվ ծխելը բարձրացնում է չծխող անձանց մոտ թոքի քաղցկեղի զարգացման վտանգը 20-30%-ով2:

Մթնոլորտ արտաշնչվող ծուխը պարունակում է առնվազն 17 քաղցկեղածին նյութ և դրանց կոնցենտրացիան արտաշնչվող օդում ավելի բարձր է, քան ներշնչվող ծխի մեջ11:

Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու միակ միջոցը ծխելու դադարեցումն է, իսկ պասիվ ծխելու դեպքում՝ ծխախոտի ծուխը ներշնչելուց խուսափելը։

Նոյեմբերը՝ թոքի քաղցկեղի իրազեկման ամիսն է։

Դադարեցրեք ծխելը․

պաշտպանեք ձեզ և ձեր մտերիմներին։

 Գրականություն

Официальный сайт ВОЗ. (Электронный ресурс). URL: https://www.who.int/ru/news-room/fact-sheets/detail/cancer(дата обращения: 03.07.2024). Клинические рекомендации Минздрава РФ. Злокачественное новообразование бронхов и легкого. 2020. (Электронный ресурс). URL: https://oncology-association.ru/wp-content/uploads/2020/12/rak-legkogo_02.pdf(дата обращения: 03.07.2024). Trichopoulos D., Kalandidi A., Sparros L., MacMahon B. Lung cancer and passive smoking. Int J Cancer. 1981 Jan 15;27(1):1–4. DOI: 10.1002/ijc.2910270102. PMID: 7251227. (Электронный ресурс). URL: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/7251227/(дата обращения: 03.07.2024). Hirayama T. Non-smoking wives of heavy smokers have a higher risk of lung cancer: a study from Japan. Br Med J (Clin Res Ed). 1981 Jan 17;282(6259):183–185. DOI: 10.1136/bmj.282.6259.183. (Электронный ресурс). URL: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/6779940/ (дата обращения: 03.07.2024). The Health Consequences of Involuntary Exposure to Tobacco Smoke: A Report of the Surgeon General. Cancer Among Adults from Exposure to Secondhand Smoke. Atlanta (GA): Centers for Disease Control and Prevention (US); 2006. (Электронный ресурс). URL: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK44330/(дата обращения: 03.07.2024). Hackshaw A.K., Law M.R., Wald N.J. The accumulated evidence on lung cancer and environmental tobacco smoke. 1997 Oct 18;315(7114):980–988. DOI: 10.1136/bmj.315.7114.980. (Электронный ресурс). URL: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/9365295/(дата обращения: 03.07.2024). Zhong L., Goldberg M.S., Parent M.E., Hanley J.A. Exposure to environmental tobacco smoke and the risk of lung cancer: a meta-analysis. Lung Cancer. 2000 Jan;27(1):3–18. DOI: 10.1016/s0169-5002(99)00093-8. (Электронный ресурс). URL: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/10672779/(дата обращения: 03.07.2024). Wakelee H.A., Chang E.T., Gomez S.L., et al. Lung cancer incidence in never smokers. J Clin Oncol. 2007;25(5):472–478. DOI: 10.1200/JCO.2006.07.2983. (Электронный ресурс). URL: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2764546/(дата обращения: 03.07.2024). Samet J.M., Avila-Tang E., Boffetta P., et al. Lung cancer in never smokers: clinical epidemiology and environmental risk factors. Clinical Cancer Research. 2009;15(18):5626–5645. DOI: 10.1158/1078-0432.CCR-09-0376. (Электронный ресурс). URL:https://clincancerres.aacrjournals.org/content/15/18/5626.short (дата обращения: 03.07.2024). Wang A., Kubo J., Luo J., et al. Active and passive smoking in relation to lung cancer incidence in the Women's Health Initiative Observational Study prospective cohort. Annals of Oncology. 2015;26(1): 221–230. (Электронный ресурс). URL: https://www.sciencedirect.com/science/article/pii/S092375341931316X(дата обращения: 03.07.2024). Taylor R., Najafi F., Dobson A. Meta-analysis of studies of passive smoking and lung cancer: effects of study type and continent, International Journal of Epidemiology. October 2007;36(5):1048–1059. (Электронный ресурс).

 

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում