Հազվադեպ հիվանդություններին նվիրված միջազգային գիտաժողով Հայաստանում

12 նոյեմբերի, 2024  14:09

Նոյեմբերի 22-ին և 23-ին «Best Western Plus Congress» հյուրանոցում կկայանա միջազգային գիտաժողով՝ «Հազվադեպ հիվանդություններ» խորագրով։ Կազմակերպիչներն են EURORDIS հազվադեպ հիվանդությունների եվրոպական ալյանսը, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը, Երևանի պետական բժշկական համալսարանը և Հազվադեպ հիվանդությունների հայկական ազգային կենտրոնը։

Թիրախային լսարան՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, նյարդաբաններ, նեոնատոլոգներ, մանկաբույժներ, թերապևտներ, ընտատեկան բժիշկներ, էնդոկրինոլոգներ

Մասնակցությունն անվճար է: Մասնակիցները կստանան 8 ՇՄԶ կրեդիտ։

Մասնակցության համար առցանց գրանցումը՝ պարտադիր է։ Անհրաժեշտ է գրանցվել այս հղումով  https://forms.gle/CakG9w6Xqi5E7TFk7:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարել +374(91)838-080, +374(55)688-582 հեռախոսահամարներով։

Գիտաժողովի ծրագիրը.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում