Հոկտեմերի 24-25-ին Երեւանում կկայանա Հայաստանի մանկական բժիշկների 4-րդ կոնֆերանսը

21 հոկտեմբերի, 2014  14:32

2014 թվականի հոկտեմերի 24-25-ին Երեւանում կկայանա Հայաստանի մանկական բժիշկների 4-րդ կոնֆերանսը:

Կոնֆերանսի ծրագրում ընդգրկված են լիագումար նիստ, գիտական մաս, նվիրված մանկաբուժության եւ մանկական վիրաբուժության արդիական հարցերին, փորձի փոխանակում` երեխաների և դեռահասների առողջության պահպանման խնդիրների շուրջ: Դասախոսություններով եւ զեկույցներով հանդես են գալու ճանաչված մասնագետներ՝ Շվեյցարիայից, Դանիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից:

Կոնֆերանսը մեկնարկելու է հոկտեմերի 24-ին, առավոտյան ժամը 9:00-ին՝ Մարիոթ-Արմենիա հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Կազմակերպիչն է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում