Սրտի հիվանդության բարձր ռիսկի ենթակա տղամարդկանց ուղեղի վիճակը կանանց համեմատ 10 տարի ավելի շուտ է վատթարանում

27 նոյեմբերի, 2024  20:02

Ըստ Neurology Neurosurgery & Psychiatry հանդեսում հրապարակված երկարաժամկետ հետազոտության արդյունքների՝ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի ենթակա, ներառյալ ճարպակալման գործոններով 50-70 տարեկան տղամարդկանց ուղեղի առողջությունը տասը տարի շուտ է վատթարացնում, քան կանանց շրջանում, որոնք այդ հիվանդությանն առավել ենթակա են 60-70 տարեկանում:

Ուղեղի ամենախոցելի հատվածները լսողական տեղեկության մշակման, տեսողական ընկալման, զգայական վերամշակման և հիշողության մեջ ներգրավված հատվածներն են, և կործանարար հետևանքները նույնքան ակնհայտ են բարձր ռիսկային APOE ε4 գեն չունեցողների շրջանում, ինչպես նրանց շրջանում, որոնք զերծ են այդ գենից:

Ակնհայտ է, որ սրտանոթային ռիսկի գործոնները, մասնավորապես 2-րդ տիպի շաքարախտը, ճարպակալումը, արյան բարձր ճնշումը և ծխելը դեմենցիայի զարգացման ռիսկի հետ են կապված: Սակայն հայտնի չէր՝ համապատասխան բուժում սկսելու համար ե՞րբ կարող է լինել լավագույն ժամանակը՝ նեյրոդեգեներացիան կանխելու համար, և արդյոք այդ ժամկետները կարող են տարբեր լինել սեռերի միջև:

Այս հարցն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար հետազոտողները հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայի կենսաբանկի 34 հազար 425 մասնակիցների շրջանում, որոնք բոլորն էլ որովայնի և գլխուղեղի սկանավորում են անցել: Նրանց միջին տարիքը 63 տարեկան էր, սակայն տատանվում էր 45-82 տարեկանի սահմաններում: Սրտանոթային հիվանդությունների ռիսկը գնահատվել է՝ օգտագործելով Ֆրամինգհեմի ռիսկի միավորը, որը հիմնված է հետևյալ գործոնների վրա՝ տարիքը, արյան մեջ ճարպերի պարունակությունը, սիստոլիկ արյան ճնշումը. արյան առավելագույն ճնշումը, որը տեղի է ունենում, երբ սիրտը կծկվում և արյուն է մղում և ներկայացված է առաջին ամենաբարձր թվով, արյան ճնշման դեղերի, ծխելու և շաքարախտի դեպքում:

Ֆրամինգհեմի սանդղակը գնահատում է առաջիկա 10 տարում ոչ մահացու և մահացու ելքով անոթային աղետների (մասնավորապես՝ ինսուլտի) ռիսկը: Սանդղակը 1994 թվականին մշակվել է ամերիկյան Ֆրամինգհեմ քաղաքում ՝հիմնված սրտանոթային երևույթների ռիսկերի 12–ամյա պոպուլյացիոն հետազոտության ռիսկերի ընդարձակ ուսումնասիրության վրա:

Բացի դրանից, ուղեղի կառուցվածքի և ծավալի փոփոխությունները գրանցվել են՝ օգտագործելով վոքսելային մորֆոմետրիա (VBM)  կոչվող նեյրոպատկերման տեխնիկան՝ ուղեղի նեյրոդեգեներացիայի վրա սրտանոթային ռիսկի, որովայնի ճարպի և մարմնի օրգանները (վիսցերալ ճարպային հյուսվածք) ազդեցությունը:

Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ որովայնի ճարպի և ներքին օրգանների ճարպային հյուսվածքի ավելի բարձր մակարդակը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում առնչվում է ուղեղի գորշ նյութի ավելի ցածր ծավալին: Ըստ հետազոտությունների՝ սրտանոթային ռիսկի և ճարպակալման ամենաուժեղ ազդեցությունը ուղեղի նեյրոդեգեներացիայի վրա տղամարդկանց շրջանում տասը տարի շուտ է նկատվել, քան կանանց շրջանում և պահպանվել է երկու տասնամյակ:

Այս ազդեցությունըմիաժամանակ ավելի ուժեղ է եղել տղամարդկանց, քան կանանց շրջանում: Տղամարդիկ առավել զգայուն են եղել 55-74 տարեկանում, իսկ կանայք՝ 65-74 տարեկանում:

Ուղեղի ամենախոցելի հատվածները ՝ ուղեղի կեղևում ուղեղի արտաքին մակերեսին գտնվող քունքային բիլթներն էին: Այս ոլորտները ներգրավված են լսողական, տեսողական և հուզական տեղեկության, ինչպես նաև հիշողության մշակման մեջ՝ դեմենցիայի վաղ փուլերում տուժած տարածքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում