Եվրոպայում 10 տներից 7-ում ծխելն արգելված է, բայց երկրների միջև էական տարբերություններ կան:
Եվրոպական 12 երկրներում ավելի քան 11 հազար 700 մարդկանց մասնակցությամբ նոր հետազոտությունը բացահայտել է տանը ծխելու առումով լավագույն և վատագույն երկրները: Հետազոտությունը հրապարակվել է Եվրոպական շնչադիմակային ընկերության ERJ Open Research հանդեսում:
Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ տունը լիովին ազատ չէ ծխից, սակայն կան որոշակի կանոններ, հայտնում է Euronews-ը:
Հունաստանը 12 երկրների ցանկի վերջին հորիզոնականում է, որտեղ ծխելն արգելված է տների 44%-ում, այնուհետև հաջորդում են Ռումինիան, Բուլղարիան և Իսպանիան:
Առաջին հորիզոնականում Անգլիան է,որտեղ ծխելն արգելված է տների գրեթե 85%-ում, այնուհետև հաջորդում են Իռլանդիան, Լատվիան և Իտալիան:
«Այս հետազոտության մեջ ցանկանում էինք դիտարկել ծխելու կանոններն ամբողջ եվրոպական բնակչության տներում: Թեև որոշ ազգային հետազոտություններ են անցկացվել, 2010 թվականից ի վեր Եվրոպայում ոչ մի բազմակողմանի հետազոտություն չի անցկացվել»,-ասում է հետազոտության հեղինակ Իսպանիայի Ուռուցքաբանության Կատալոնական ինստիտուտի ծխելու դեմ պայքարի վերահսկման բաժնի գիտաշխատող Ելենա Տիգովան:
«Սկանդինավյան երկրները ծխախոտից զերծ ավելի շատ տներ ունեն, մինչդեռ Արևելյան Եվրոպան և ավելի աղքատ երկրներում ավելի մասնակի կանոններով շատ տներ կան. դրանք թույլ են տալիս ծխել որոշակի վայրերում կամ որոշակի առիթներով»,-հավելել է Տիգովան:
Առանց ծխելուց զերծ տների պահանջարկ կա 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց, կանանց, բարձրագույն կրթություն ունեցողների և երեխաների հետ ապրողների շրջանում:
Եվրոպական շատ երկրներում 2004 թվականից ի վեր հասարակական վայրերում ծխելու արգելք է մտցվել։
Սակայն մասնավոր տարածքները, հատկապես տները, դեռևս ծխելու և ծխախոտի ծխի ազդեցության սովորական վայրեր են:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում