Ինչպես «թույլ չտալ», որ բերանի խոռոչում քաղցկեղ զարգանա

2 դեկտեմբերի, 2024  19:04

Բերանի խոռոչի քաղցկեղի նշանները կարող են շփոթվել խոցերի կամ կանդիդոզի հետ: Բայց ինչպես պրոֆեսոր Փոլ Բրոքլհերստն է պատմել Public Health Wales բժշկագիտական հանդեսին, քաղցկեղի դեպքում վնասը դանդաղ է ապաքինվում և ուղեկցվում է խոսքին առնչվող խնդիրներով, խռպոտության և կոկորդում գնդիկի զգացումով:

Կանդիդոզը (կամ կաթնախտ) առաջանում է, երբ լորձաթաղանթները և մաշկը ախտահարվում են Կանդիդա խմբի սնկերից և դրսևորվում է լեզվի, բերանի անկյուններում և նշագեղձերի վրա սպիտակ ծածկով, բծերով և բշտիկներով:

Սակայն բերանի խոռոչի քաղցկեղն իր առանձնահատկություններն ունի. այն բնութագրվում է չբուժող խոցերի, կարմիր կամ սպիտակ բծերի, բերանի խոռոչում կամ շուրթերի վրա ցավոտ գոյացություններով, կուլ տալիս և խոսելիս ցավով: Լրացուցիչ նշանները կարող են ներառել խռպոտություն և կոկորդում գոյացության զգացում: Առանձնապես կարևոր ազդանշան է անբացատրելի քաշի կորուստը:

Ինչպես ընդգծել է Բրոքլհերստը, քաղցկեղի վաղ ախտորոշումը զգալիորեն մեծացնում է հաջող բուժման հնարավորությունները։ Ուստի, եթե այս ախտանիշներն ի հայտ գան, անհրաժեշտ է անհապաղ դիմել ատամնաբույժի կամ թերապևտի: Ատամների կանոնավոր ստուգումները հիվանդության վաղ հայտնաբերման գործում նույնպես առանցքային դեր են խաղում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում