JAMA ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ վերջին տասնամյակներում երիտասարդ կանանց մահացությունը նվազել է 62 տոկոսով, ինչը բացատրվում է 2006թ. պատվաստանյութի կիրառմամբ։ Դոկտոր Աշիշ Դեշմուկհը (հետազոտության հեղինակ) ընդգծել է, որ որեւէ այլ գործոն չի կարող բացատրել այսքան զգալի նվազումը։
ՄՊՎ-ն արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերի պատճառն է։ Պատվաստանյութը նախատեսված էր դեռահասների համար, բայց հետագայում դրա ազդեցությունը տարածվեց նաեւ մինչեւ 45 տարեկանների վրա, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը նվազել են, ինչը կապում են պատվաստանյութի հետ։
Ուշադրությունը կենտրոնացնելով 25 տարեկանից երիտասարդ կանանց վրա՝ հետազոտողները գնահատել են պատվաստանյութի վաղ ազդեցությունը՝ նշելով, որ նրանք, ովքեր պատվաստվել են 2006թ., 2021թ. բավական երիտասարդ էին՝ խուսափելու համար արգանդի վզիկի քաղցկեղի մահացու դեպքերից։ 2019-2021թթ. մահացությունը նվազել է՝ 50-60 դեպքից հասնելով 13-ի։
Չնայած այս հաջողությանը՝ պատվաստման ցուցանիշները մնում են ցածր թիրախային մակարդակներից։ Ազգային նպատակը 13-15 տարեկանների 80 տոկոսանոց ընդգրկումն է մինչեւ 2030թ., սակայն, CDC-ի ընթացիկ գնահատականներով, ընդգրկումը կազմում է ընդամենը 60 տոկոս։ Քովիդի համավարակը նպաստեց ՄՊՎ-ի դեմ պատվաստման մակարդակի իջեցմանը, ինչն անհանգստություն առաջացրեց մահացության դեպքերի ավելացման առումով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունը ընդգծում է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերի ավելի լայն գլոբալ ազդեցությունը՝ գնահատելով արգանդի վզիկի քաղցկեղի ավելի քան 60 մլն դեպքերի պոտենցիալ կանխումը առաջիկա տասնամյակներում, եթե պատվաստման մակարդակը բարձրանա։ Դա ընդգծում է առողջապահական նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված պատվաստման ընդգրման ընդլայնմանը, աջակցելու համար արգանդի վզիկի քաղցկեղից մահացության նվազման միտմանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում