Չինաստանում 43 հոգի կարող են Էբոլա վարակի կրողը լինել

22 հոկտեմբերի, 2014  10:30

Չինաստանի Գուանդուն նահանգում 43 հոգի կասկածվում են Էբոլա տենդի վարակակիր հանդիսանալու մեջ. նրանք բոլորը վերադարձել են այն երկրներից, ուր մոլեգնում է տենդը։ Տեղի առողջապահական կառույցի ղեկավարը հայտնել է, որ օգոստոսի 23–ից մինչ օրս աշխարհի՝ Էբոլա տենդի տարածման տեսակետից վտանգավոր վայրերից Գունդուն նահանգ են վերադարձել 8672 մարդ։

Այնուամենայնիվ, չիանական լրատվամիջոցների համաձայն, Էբոլա վարակի դեպքեր Չինաստանում առայժմ չեն գրանցվել, հաղորդում է «Ինտերֆակս»–ը։

Հոկտեմբերի 22–ին նահանգի ադմինիստրատիվ կենտրոն Գուանչժոու քաղաքում բացվում է ամենամյա միջազգային տոնավաճառը, եւ օտարերկրյա այցելուների մեծ հոսք է սպասվում։ Այդ պատճառով հսկողությունը Էբոլա տենդի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացնելու որոշում է կայացվել ։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում