ԱՄՆ-ում մտադիր են օգտագործումից հանել քթի խցանման դեմ հանրահայտ միջոցը

28 դեկտեմբերի, 2024  08:20

ԱՄՆ իշխանությունները մտադիր են օգտագործումից հանել քթի խցանման դեմ հիմնական միջոցը՝ ֆենիլէֆրինը, գալով այն եզրակացության, որ այն իրականում ոչ թե օգնում է, այլ խանգարում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Ֆենէլեֆրինն օգտագործվում է մրսածության դեմ պայքարի ամերիկյան դեղամիջոցների հայտնի տարբերակներում ՝ Sudafed, Dayquil, որոնք դեղատներում վաճառվում են առանց դեղատոմսի:

Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման վարչությունը պաշտոնապես առաջարկել է հանել այն օգտագործումից դեղահաբերում եւ հեղուկ լուծույթներում, ինչը, հավանաբար, կստիպի մրսածության դեմ դեղամիջոցներ արտադրողներին դադարեցնել դրա օգտագործումը եւ վերափոխել իրենց դեղերի բանաձեւը:

Փորձագետներն ուսումնասիրել են մի քանի ժամանակակից հետազոտություններ, ինչպես նաև 1960-1970-ականների ուսումնասիրությունները, որոնք ցույց են տվել, որ հաբերում կամ օշարակում պարունակվող ֆենիլէֆրինն անարդյունավետ է, քանի որ այն, ամենայն հավանականությամբ, արագ քայքայվում է եւ դառնում անարդյունավետ ստամոքսում հայտնվելուց հետո:

Մասնագետները ֆենիլէֆրինի փոխարեն խորհուրդ են տալիս օգտագործել մեկ այլ՝ դեղատոմսով դուրս գրվող դեղ՝ պսեւդոէֆեդրին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում