Բելգիան հունվարի 1-ից կարգելի մեկանգամյա վեյփերի վաճառքը՝ առողջապահական և բնապահպանական նկատառումներից ելնելով, ինչը բեկումնային քայլ է ԵՄ-ի համար, հայտնում է Euronews-ը։
Բելգիայի Առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկեն հայտարարել է, որ էժան վեյփերը առողջության համար սպառնալիքի են վերածվել, քանի որ դրանք հեշտ միջոց են դեռահասներին ծխելու և նիկոտինի վարժեցնելու համար:
«Մեկանգամյա էլեկտրոնային ծխախոտները նոր արտադրանք են, որոնք նախատեսված են պարզապես նոր սպառողներ գրավելու համար: Էլեկտրոնային ծխախոտը հաճախ պարունակում է նիկոտին: Նիկոտինը կախվածություն է առաջացնում: Նիկոտինը վնասակար է ձեր առողջությանը։ Սա փաստ է»,- ասել է Վանդենբրուկեն:
Բացի այդ, ըստ նրա, վեյփը «վտանգավոր թափոններ է ստեղծում, քիմիական նյութերը դեռ մնում են դրանց մեջ՝ դեն նետելուց հետո»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում