ԱՄՆ-ում Հելոուինի առիթով Էբոլայից պաշտպանող կոստյում է վաճառվում

22 հոկտեմբերի, 2014  20:47

ԱՄՆ-ում Հելոուինի տոնի համար կոստյումներ վաճառող առցանց-խանութում Էբոլա տենդից պաշտպանող կոստյում են առաջարկում:

BrandsOnSale-ի հագուստը, որով բոլոր ցանկացողները կարող են հոկտեմբերի 31-ին գնալ տոնական երեկույթի, արժե 79.99 դոլար: Ըստ Deseret News-ի, կայքը, սակայն, նախազգուշացնում է, որ կոստյումն Էբոլայից իրական պաշտպանություն չի ապահովում:

Վաճառողները խոստանում են, որ այն հագնողը նախապատրաստված կլինի, եթե հիվանդության բռնկումը վրա հասնի Հելոուինի երեկույթի ժամանակ: Հագուստը գովազդում են որպես տարվա «ամենավիրուսային» կոստյում:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիներն չափազանց անհանգստանում են Էբոլայի համաճարակի առիթով: Մինչ այդ, Ստենֆորդի համալսարանի հետազոտությունների համաձայն, հումորը սթրեսային իրավիճակները հաղթահարելու արդյունավետ միջոց է: Այդ պնդումից ելնելով՝ Հելոուինի համար նախատեսված Էբոլայի դեմ կոստյումը կարող է մարդկանց օգնել հաղթահարել հիվանդությունից իրենց վախը: Միաժամանակ, ոմանք կասկածում են, որ իրական սպառնալիքի պայմաններում կարելի է այդպես կատակել, քանի որ հիվանդության տարածումն աշխարհում առայժմ չեն կարողանում վերահսկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում