2025 թվականը քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործում կարող է բեկումնային տարի լինել. The Economist

6 հունվարի, 2025  17:13

Քաղցկեղի պատվաստանյութի ստեղծման նոր փուլը կարող է սկսվել 2025 թվականին, որը բեկում կնշանակի այս ոլորտում։ Այս մասին գիտնականներին հղումով գրում է բրիտանական The Economist ամսագիրը։Հեղինակները նշել են, որ քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները հաջող են անցել: Վերջին նմուշները ցույց են տվել արդյունավետություն: Ներկայումս գիտնականներն ուսումնասիրում են դեղամիջոցի ազդեցությունը մաշկի, ուղեղի և թոքերի ուռուցքների դեմ։«Հույս կա, որ քաղցկեղի պատվաստանյութերը կզարգանան այնքան, որ կնվազեցնեն ավելի ինվազիվ բուժման անհրաժեշտությունը, ինչպիսիք են քիմիաթերապիան կամ վիրահատությունը», - ասվում է նյութում:Լրագրողները նշել են, որ պատվաստանյութ ստեղծելու համար գիտնականներին անհրաժեշտ են ուռուցքային նմուշներ։ Դրանից հետո մասնագետները հաջորդականացնում են դրա գենոմը և փնտրում գենետիկ մուտացիաների բոլոր տարբերակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում