• Latest news

Գրիպի դեմ պատվաստումը ավելի լավ է ազդում կանանց վրա. Կրկին տեստոստերո՞նն է մեղավոր

25 դեկտեմբերի, 2013  23:04

Տեստոստերոն հորմոնի  բարձր մակարդակը պատճառն է գրիպի դեմ պատվաստման հանդեպ տղամարդու օրգանիզմի իմունային համակարգի ավելի թույլ հակազդեցության, քան կանանց, ենթազդրում է նոր հետազոտությունը։

 Հետազոտողները, Ստենֆորդի համալսարանի  Մարկ Դեյվիսի գլխավորությամբ, որոշել են 53 կնոջ   եւ  34 տղամարդու իմունային համակարգի հակազդեցույթունը՝ գրիպի դեմ սեզոնային պատվաստումից հետո:

Ինչպես սպասվում էր, կնոջ օրգանիզմը գրիպի դեմ ավելի շատ հակամարմիններ եւ ցիտոկիններ է արտադրում, տեղեյացնում է Fox News-ը։

Հետո  հետազոտողները  արյան շիճուկի հետազոտություն իրականցրեցին  գրիպի վիրուսի տարբեր շտամների հայտնաբերման համար:Նրանք բացահայտեցին, որ  երկու սեռերի մոտ ամենաբարձր վիրուսակայունությունը զարգանում  է, երբ նրանց օրգանիզմը ենթարկվում է H3N2՝  գրիպի վիրուլենտ շտամի ազդեցությանը:

Եւ վերջապես, նրանք բացահայտեցին երկու գեն՝ կապված թույլ իմունային հակազդեցության եւ արյան մեջ ճարպերի  նյութափոխանակության հետ: Գիտնականները բացահայտեցին, որ այս գեները կարգավորվում են տեստոստերոնի մակարդակով: Ինչքան բարձր է արյան մեջ տեստոստերոնի մակարդակը, այնքան ավելի թույլ է իմունային ռեակցիան:  Այս նոր տվյալները կարող են օգնել բացատրել այն փաստը, թե ինչու են կանայք ավելի շատ հակված այնպիսի աուտոիմուն հիվանդություններին, ինչպիսիք են ցրված սկլերոզը եւ գայլախտը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll