Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական բորբոքային հիվանդություն է և առավելապես հանդիպում է երիտասարդների շրջանում։
Հիվանդության զարգացման մեխանիզմը հետևյալն է. սեփական իմունային համակարգը վնասում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային բջիջների միելինային թաղանթը, որը պատասխանատու է նյարդային ազդակների անխափան հաղորդման համար։ Այդ իսկ պատճառով ցրված սկլերոզը դասվում է աուտոիմուն հիվանդությունների շարքին, քանի որ սեփական իմունային համակարգը վնասում է սեփական նյարդային համակարգը։ Արդյունքում՝ գլխուղեղում և ողնուղեղում առաջանում են բորբոքային բազմաթիվ մանր օջախներ, որոնք հետագայում սպիանում են։ Կախված օջախների տեղակայումից, հիվանդությունը կարող է ունենալ բազմազան կլինիկական դրսևորումներ։
Ցրված սկլերոզի ախտանշանները կարող են դրսևորվել մարմնի տարբեր հատվածներում:
Ախտանիշները անկանխատեսելի են և կարող են լինել բազմազան:
Որոշ մարդկանց մոտ կարող են դիտվել հիվանդության ակնհայտ ախտանշաններ, մինչդեռ մյուսները կարող են ունենալ Ցրված սկլերոզի աննշան ախտանշաններ կամ ընդհանրապես չունենալ:1
Ախտանշանների տեղակայումը ևս տարբեր պացիենտների մոտ կարող է լինել տարբեր: Որոշ ախտանշաններ կարող են հայտնաբերվել միայն ախտորոշիչ մեթոդների շնորհիվ:
ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
Տեսողական ախտանշաններ
Տեսողական նյարդի բորբոքումը Ցրված սկլերոզի դասական դրսևորումներից մեկն է: Այն բնութագրվում է տեսադաշտի կենտրոնական հատվածի տեսողության կորստով: Առավել հաճախ ախտահարվում է հիմնականում գունային տեսողությունը, այն դեպքերի 95% -ում լինում է միակողմանի, ունենում է սուր ընթացք՝ զարգանալով և իր գագաթնակետին հասնելով մի քանի օրերի ընթացքում և ուղեկցվում է ցավով։ Տեսողական նյարդի դեմիելինիզացիայով պայմանավորված, հաճախակի հանդիպող տեսողական խնդիրներից է այսպես կոչված կենտրոնական սկոտոման, որի դեպքում զարգանում է տեսադաշտի պակաս կամ դեֆիցիտ՝ առավել հաճախ կենտրոնական հատվածում: Սկոտոմայի ժամանակ նույնպես վնասվում է գունային տեսողությունը: Շատ բնորոշ է նաև լուսավախությունը և ցավը ախտահարված աչքում (հիվանդների 90%-ի մոտ), հատկապես աչքի շարժումների ժամանակ, երբ տեսողական նյարդը ձգվում է:
Աչքի շարժողական խանգարումներ
Աչքերի շարժունակության ամենահաճախ հանդիպող խանգարումը կոչվում է նիստագմ: Նիստագմը բնորոշվում է աչքերի ակամա տատանողական շարժումներով, որոնք լինում են շատ բարձր հաճախականության՝ րոպեում մինչև մի քանի հարյուր շարժում: 2
Զգացողական ախտանշաններ
Զգացողական խանգարումները ամենահաճախ հանդիպող ախտանշաններն են ցրված սկլերոզի ժամանակ, որոնք զարգանում են պացիենտների 90%-ի մոտ հիվանդության ցանկացած փուլում։ Պացիենտները հաճախ նշում են ծակծկոցի, այրոցի և թմրածության զգացողություն։ Այդ խանգարումների տեղակայումը կախված է նրանից, թե նյարդային համակարգի որ հատվածում է տեղակայված դեմիելինիզացիայի («կարծրացման») օջախը։ Ախտանշանները կարող են ընդգրկել կամ առանձին վերջույթ, կամ վերջույթի մի քանի մատ, որոշ դեպքերում էլ կարող է նկատվել մարմնի մի կեսի ընդգրկում։ Ցրված սկլերոզին բնորոշ է «անօգուտ ձեռքի» համախտանիշը, երբ պացիենտն ունի վերին վերջույթում շոշափողական զգացողության ընտրողական իջեցում՝ հպման և շարժողական ֆունկցիաների պահպանման պայմաններում։ Չնայած պացիենտը դառնում է անաշխատունակ, բայց դա ժամանակավոր է, քանի որ «անօգուտ ձեռքի» համախտանիշն ինքնուրույն վերականգնվում է։ Նման պացիենտի նյարդաբանական զննման ժամանակ կարելի է հայտնաբերել պսևդոատետոզ` երևույթ, երբ պացիենտը փակ աչքերով ի վիճակի չէ պահել ձեռքը առաջ մեկնած դիրքում: Կարող են նկատվել նաև դեմքի զգայական խանգարումներ: Սովորաբար պացիենտները նշում են թմրածություն այտերի, ճակատի կամ բերանի հատվածներում: Զգացողական մեկ այլ նոպայաձև ախտանիշ է Լերմիտի ֆենոմենը, որի ժամանակ պացիենտը նշում է հոսանքի անցման զգացողություն ողնաշարի երկայնքով, ապա դեպի ձեռքերն ու ոտքերը, որն առաջանում է պարանոցն առաջ ծալելիս։ Նման ախտանշաններ կարող են առաջանալ նաև պարանոցի այլ շարժումների դեպքում, ենթադրվում է, որ դա պայմանավորված է ողնուղեղում տեղակայված դեմիելինիզացիայի («կարծրացման») օջախի առկայությամբ։ 1
Հավասարակշռության խանգարումներ
Բնորոշ նշաններն են՝
իրանի ատաքսիան, որը անկանոն և չկոորդինացված շարժումներով ուղեկցվող հավասարակշռության խանգարում է, վանկատված խոսքը, նիստագմը, որն աչքի շարժողական խանգարումների ծանր ձևերից է. դրսևորվում է աչքերի ակամա տատանողական շարժումներով և ուղեկցվում է տեսողության սրության զգալի իջեցումով` թույլ տեսողությամբ, ինտենցիոն կամ գործողության դողը, երբ մարդը չի կարողանում փակ աչքերով մատով դիպչել քթի ծայրին, քանի որ ձեռքերը դողում են: Հանգստի ժամանակ, սակայն, դող չի նկատվում: Երբեմն գործողության դողը կարող է այնքան արտահայտված լինել, որ զրկում է պացիենտին աշխատունակությունից: Ամենաարտահայտված ծանր դեպքերում շարժման մասին միտքն անգամ կարող է առաջացնել դող հանգստի վիճակում։Շարժողական ախտանշաններ
Թուլություն, որը սովորաբար ընդգրկում է մարմնի կեսը, կամ երկու ոտքերը։ Հիվանդության պրոգրեսիվ փուլում վերջույթների հիվանդագին ձգվածությունը (սպաստիկություն) կարող է լինել լուրջ խնդիր և պահանջել դեղորայքային, նույնիսկ վիրաբուժական միջամտություն: Մեկ այլ շարժողական դրսևորում են հանդիսանում տոնիկ ջղաձգումները (սպազմերը), որոնք առաջանում են ձեռքում կամ ոտքում, տևում են մի քանի վայրկյանից մեկ րոպե, կարող են լինել շատ ցավոտ և օրվա ընթացքում կրկնվել մինչև 30 անգամ։
Կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներ 3
Միզարձակության խանգարումները կարող են լինել Ցրված սկլերոզի առաջին դրսևորումը դեպքերի 5%-ում, սակայն հիվանդների ճնշող մեծամասնությունը ունենում է այս գանգատները հիվանդության այս կամ այն փուլում։ Միզարձակության խանգարումներին հաճախ ուղեկցում են աղիների գործունեության խնդիրները և սեռական ֆունկցիայի որոշակի խանգարումները։
Վերը նկարագրված ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում անպայման դիմե՛ք բժշկի:ղակայ
Գրականություն
National Multiple Sclerosis Society. Primary progressive MS.http://www.nationalmssociety.org/What-is-MS/Types-of-MS/Primary-progressive-MS. Accessed 22 December 2016.8. Multiple Sclerosis International Federation.
Symptoms. https://www.msif.org/about-ms/symptoms-of-ms/. Accessed 6 March 2017. National Multiple Sclerosis Society, Magnetic Resonance Imaging(MRI). http://www.nationalmssociety.org/Symptoms-Diagnosis/Diagnosing-Tools/MRI. Accessed 13 August 2017.բեր պացիենտմոտ կարող է լինել տարբեր: Որոշ ախտանշաններ կարող են հայտնաբերվել այն ախտորոշիչ Кթոդների շնորհիվ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում