Հիվանդների մոտ 6%-ի մոտ հեռացված նշագեղձերը վերականգնվում են. The Conversation

3 փետրվարի, 2025  19:08

Լանկասթերի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ նշագեղձերը կարող են վերականգնվել վիրահատական ​​հեռացումից հետո։ Հետազոտությունը հրապարակվել է The Conversation բժշկագիտական հանդեսում:

Ավշային համակարգի մաս կազմող նշագեղձերը կարևոր դեր են խաղում օրգանիզմը վարակներից պաշտպանելու գործում։ Սակայն խրոնիկական բորբոքման դեպքում դրանք պետք է հեռացվեն։ Մասնակի տոնզիլեկտոմիա, որի ժամանակ հեռացվում է նշագեղձերի միայն մի մասը, դրանց հնարավոր վերաաճման պատճառներից մեկն է։

Այս եղանակը ի վիճակի է նվազեցնել վերականգնման ժամանակը և նվազեցնել բարդությունների վտանգը, սակայն հիվանդների մոտ 6%-ի, հատկապես երեխաների շրջանում, նշագեղձերը կարող են վերստին աճել՝ երբեմն կրկնակի վիրահատություն պահանջելով:

Հետազոտողներն ուսումնասիրել են ԱՄՆ-ի բնակչուհի Քեթի Գոլդեն դեպքը, որի նշագեղձերն մանկության տարիներին դրանք հեռացնելուց 40 տարի անց ամբողջությամբ վերականգնվել են: Ըստ գիտնականների՝ օրգանների աճը տեղի է ունենում, երբ դրանց մնացորդային հյուսվածքը ենթարկվում է նոր բորբոքման։

Նշագեղձերի վերականգնումն օրգանների վերականգնման միակ օրինակը չէ: Լյարդը, օրինակ, ի վիճակի է վերականգնել իր ամբողջական չափը, նույնիսկ եթե նրա հյուսվածքի միայն 10%-ը մնա: Փայծաղը ևս վերածնվելու զարմանալի հատկություն ունի՝ վնասվածքից կամ հեռացնելուց հետո նրա հատվածները կարող են «արմատավորվել» որովայնի խոռոչում՝ շարունակելով կատարել իրենց գործառույթները։

Վերջին տարիներին ապացուցվել է, որ թոքերը ևս ռեգեներացիայի ենթարվելու (վերականգնվելու) հատկություն ունեն։

Հայտնի է, որ ծխելը և այլ աղտոտիչներ ոչնչացնում են ալվեոլները (փոքր օդային պարկերը), որոնց միջոցով թթվածինը թափանցում է արյուն:

Ապացուցվել է, որ ծխելը դադարեցնելը ծխախոտի ծխի քաղցկեղ առաջացնող քիմիկատների վնասից խուսափախ բջիջներին հնարավորություն է տալիս օգնելու վերականգնել և վերաբնակեցնել շնչուղիների հատվածների լորձաթաղանթը առողջ բջիջներով:

«Օրգանների վերականգնումը գիտության ​​Սուրբ Գավաթն է: Հասկանալը, թե ինչպես են վերականգնվում նշագեղձերը, լյարդը կամ փայծաղը, կարող է օգնել մեզ մշակել այլ հյուսվածքների վերականգնման եղանակներ»,- նշել են փորձագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում