Կրծքագեղձի քաղցկեղ. սքրինինգ և ինքնազննում

8 փետրվարի, 2025  20:41

Ի՞նչ է կրծքագեղձի սքրինինգը

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը նախատեսում է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող կանանց հետազոտություն։

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի նպատակն է՝

հիվանդությունը բացահայտել զարգացման վաղ փուլերում, անհրաժեշտության դեպքում, անցնել համապատասխան բուժում՝ ապահովելու բուժման բարձր արդյունավետությունը և նվազեցնելու հիվանդության անբարենպաստ ելքը։   գնահատել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, եթե բացակայում են հիվանդության ախտանշանները։

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի միջազգայնորեն ընդունված բաղադրիչներն են՝

կնոջ կողմից, որոշակի տարիքից սկսած, կրծքագեղձի ինքնուրույն հետազոտությունը (կանոնավոր ամսական ինքնազննում), բժշկի կողմից կրծքագեղձի կլինիկական զննումը (վիզուալ և գործիքային), գենետիկական,      մամոգրաֆիկ, գերձայնային (ԳՁՀ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտությունները ըստ անհրաժեշտության։

Ո՞ր հետազոտությունները և ինչպիսի՞ հաճախությամբ է պետք անցնել կրծքագեղձի զննումը

Կրծքագեղձի ինքնազննումը  համարվում է արդյունավետ մեթոդ կրծքագեղձի բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշման համար

Կրծքագեղձի կանոնավոր ինքնազննում կատարող կանայք, լինելով իրազեկված և տիրապետելով ինքնազննում կատարելու ճիշտ տեխնիկային, կարողանում են կրծքագեղձում ինքնուրույն հայտնաբերել որոշակի վաղ փոփոխություններ։ Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ աﬔն աﬕս՝ դաշտանի ավարտից 2-3 օր անց, հայելու առջև կանգնած պետք է զննի սեփական կուրծքը։ Դաշտանադադարում գտնվող կանայք կրծքագեղձի զննում պետք է կատարեն յուրաքանչյուր ամսվա նույն օրը (օրինակ՝ առաջին, երրորդ կամ հինգերորդ)՝ կանոնավոր պարբերականությամբ։

Կրծքագեղձի ինքնազննումը բաղկացած է մի քանի հերթական գործողություններից՝

կրծքագեղձերի տեսողական զննում՝ հայելու առջև կանգնած, թևերը դեպի վեր և դեպի վար դիրքերում, կրծքագեղձերի ինքնաշոշափում՝ մեջքի վրա պառկած, կրծքագեղձերի ինքնաշոշափում օճառաջրով լոգանք ընդունելիս, փոփոխությունների հայտնաբերում պտուկն ու արեոլան սեղմելիս, պտուկից արտադրության առկայության ստուգում, անութափոսի ավշային հանգույցների վիճակի զննում՝ այտուց, պնդացում և այլն։

 Կրծքագեղձի նորմալ փոփոխությունները՝

Աﬔնամսյա հորմոնալ փոփոխությունների պատճառով կուրծքը կարող է լցվել, գնդված թվալ և դառնալ զգայուն։ Հղիության ընթացքում կուրծքը մեծանում և պնդանում է։ Տարիքի հետ կրծքում գերակայում է ճարպային հյուսվածքը։ Մարﬓի ընդհանուր քաշի ավելացումը կամ նվազումը կարող են փոխել կրծքագեղձի չափերը։

Շոշափելիս, ուշադրություն դարձրեք Կրծքագեղձի արտասովոր փոփոխություններին, որոնք հնարավոր է վկայում են սկսվող հիվանդության մասին։ Այդ փոփոխությունները  նմանեցնում են կիտրոնի  փոփոխությունների հետ, ուստի դիմեք բժշկի, եթե նկատում եք.

Կատարելով կրծքագեղձի կանոնավոր ինքնազննում՝ հնարավոր է  կրծքագեղձում ինքնուրույն հայտնաբերել որոշակի փոփոխություններ: Հետևեք Ձեր կրծքի առողջությանը․ անգամ աննշան թվացող փոփոխության առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի:

Gierach G, Choudhury P, García-Closas M. Toward Risk-Stratified Breast Cancer Screening: Considerations for Changes in Screening Guidelines. 2019. JAMA https://jamanetwork.com/journals/jamaoncology/article- abstract/2755632 What is breast cancer screening?, Centers for Disease Control and Prevention, 2018, https://www.cdc.gov/cancer/breast/basic_info/screening.htm Breast Cancer Screening: Making Sense of Complex and Evolving Evidence, Nehmat Houssami, 2016, ISBN: 9780128022092 https://www.bookdepository.com/Breast-Cancer-Screening-Nehmat- Houssami/9780128022092 Know Your Lemons - Nightingale Medical Supplies. (2020, October 15). Nightingale Medical Supplies . https://nightingalemedical.ca/know-your-lemons/

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում