31–ամյա Անուշ Հովհաննիսյանը քաղցկեղի հաղթահարման բարդ ուղի է անցել, բայց այսօր դժվարությունների մասին ժպիտով է խոսում և հորդորում քաղցկեղ ունեցողներին չհուսահատվել, գտնել իրենց բժիշկներին, վստահել նրանց ու հավատով առաջ շարժվել։
2024 թվականի հուլիսին ընտանիքը Ռուսաստանից վերադարձել է հայրենիք, հետազոտություններն ու բուժումն այստեղ կազմակերպելու համար։ Բուժումը ստացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում։
«Ի բախտավորություն ինձ կամ միգուցե Աստծո ողորմությունն է սա, կամ միգուցե թիմը պարզապես հատուկ ընտրված է, բոլորը կարծես դրական լինեին։ Ու հետաքրքիրըն այն է, որ ոչ մի տեղ նման բան չէի տեսել դեռ կյանքում։ Հիվանդության բացահայտման շրջանում շատ տեղեր եմ այցելել, բայց այսպիսի թիմ, այսպիսի ջանքուեռանդով մասնագետներ չէին հանդիպել, անկեղծ», – ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում