Երեւանում կկայանա Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին վեհաժողովը

25 հոկտեմբերի, 2014  22:29

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի մասնագետների նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ից ժամանած մասնագետների հետ համատեղ Երեւանում կկազմակերպվի Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին վեհաժողովը:

 Այն տեղի կունենա Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Կազմակերպիչներն են «Էրեբունի» բժշկական կենտրոն, Հայ օգնության ֆոնդ, Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում