Գլխուղեղի հիվանդությունների բուժման ի՞նչ նորարարական մեթոդ է առաջարկում Թբիլիսիի «Ավերսի կլինիկան»

26 փետրվարի, 2025  18:32

Թբիլիսիի «Ավերսի կլինիկա»-յում արդեն հնարավոր է գլխուղեղի հիվանդությունները բուժել առանց արյան, առանց վիրահատական ​​միջամտության, ռադիովիրաբուժական մեթոդով։ Այս հնարավորությունը ընձեռում է վերջին սերնդի սարքը՝ Gamma Knife Esprit–ը:

Բուժման այս մեթոդը գլխուղեղի պաթոլոգիաների բուժման ամենաճշգրիտ եւ անվտանգ, ոչ ինվազիվ (անարյուն) մեթոդն է, որը կարելի է իրականացնել Թբիլիսիի «Ավերսի կլինիկայի» կենտրոնական մասնաճյուղում։

Նշենք, որ աշխարհում տեղադրված է ընդհանուր առմամբ 340 Gamma Knife սարք, որոնց մեծ մասը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։ Վրաստանը Անդրկովկասի առաջին երկիրն է, որտեղ ներդրվել է այս տեխնոլոգիան։

Ի՞նչ կարելի է բուժել այս մեթոդով եւ ո՞վ կարող է օգտվել Gamma Knife-ից

Բժշկության մեջ Gamma Knife-ն օգտագործվում է ավելի քան կես դար, և կուտակվել է ավելի քան 2 միլիոն տարբեր ուռուցքաբանական և անոթային հիվանդությունների բուժման փորձ։

Gamma Knife Esprit-ը ճանաչվել է որպես ոսկե ստանդարտ գլխուղեղի այնպիսի պաթոլոգիաների համար, որոնք նախկինում համարվում էին անբուժելի, այդ թվում՝

Գլխուղեղի բարորակ ուռուցքներ (ակուստիկ նեյրոմա, մենինգիոմա, կրանիոֆարինգիոմա, հիպոֆիզի ադենոմա, հեմանգիոբլաստոմա, գլոմուսային ուռուցք) Գլխուղեղի չարորակ ուռուցքներ (գլիոբլաստոմա, մետաստազներ ուղեղում, գլիոմաներ, հեմանգիոպերիցիտոմա, խոնդրոսարկոմա, նազոֆարինգի քաղցկեղ, երեխաների ուղեղի ուռուցքներ և այլ չարորակ ուռուցքներ) Եռվորյակ նյարդի նեվրալգիա Գլխուղեղի զարկերակային արատ Ցանկացած ուռուցք, որն ազդում է գլխուղեղի կենսագործունեության վրա Էպիլեպսիայի որոշակի ձևեր Էական սարսուռը

Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը եւ ինչպե՞ս է այն ընթանում

Gamma Knife-ով բուժումն սկսելուց առաջ, թիրախի գտնվելու վայրը ճշգրիտ որոշելու նպատակով պացիենտին կատարվում  է համակարգչային տոմոգրաֆիա (CT), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (MRI) կամ անգիոգրաֆիա՝ կախված այն պաթոլոգիայից, որի հետ գործ ունենք։

Այնուհետև, պրոցեդուրայից առաջ պացիենտի գլխին դրվում է թեթև շրջանակ, որի նկատմամբ թիրախի տեղակայումը նախօրոք որոշված է։ Դրանից հետո  սկսվում է պրոցեդուրան, որի ընթացքում հիվանդը պառկած է սարքի վրա։

Ճառագայթումը կարող է տևել մի քանի րոպեից մինչեւ մեկ ժամ, դա կախված է թիրախի չափից և ձևից:

Ինչն է շատ կարևոր՝ հիվանդը չի զգում ճառագայթումը, պրոցեդուրան ամբողջովին անցավ է, սարքի աղմուկը նրան չի անհանգստացնում և նա կարող է բժշկի հետ խոսել  միկրոֆոնով։

Gamma Knife-ով բուժումը չի պահանջում հատուկ նախապատրաստում։

Որո՞նք են Gamma Knife–ով բուժման առավելությունները վիրահատության համեմատ

Ավարտվում է մեկ սեանսով, պահանջվում է միայն մեկօրյա ամբուլատոր այց։ Պրոցեդուրայի հաջորդ օրը պացիենտը վերադառնում է կյանքի սովորական ռիթմին Չի պահանջում կտրվածք և հետևաբար սպի չի թողնում գանգի և գլխամաշկի վրա․ Հնարավորինս նվազագույնի է հասցված հետվիրահատական ​​բարդությունների ռիսկը․ Նախնական պատրաստություն չի պահանջում․ Պարտադիր չէ անել ընդհանուր անզգայացում․ Վերականգնում չի պահանջում Անվտանգ է հղիների և երեխաների համար, թույլատրվում է 1,5 տարեկանից։

Ի՞նչ է տեղի ունենում միջամտությունից հետո

Միջամտությունից հետո վերականգնման ժամկետը շատ կարճ է, ինչն էլ ավելի է բարելավում հիվանդի կյանքի որակը։ Նաեւ կրկնակի միջամտությունն այլեւս անհրաժեշտ չէ, մինչդեռ բաց վիրահատությունից հետո այն երբեմն դառնում է անխուսափելի՝ բարդությունների պատճառով։

Եվ ամենակարևորն է՝ Gamma Knife-ով գլխուղեղի մետաստազների բուժումից հետո, որպես կանոն, վերանում է նաեւ բաց վիրահատության եւ թանկարժեք ճառագայթման կամ քիմիաթերապիայի անհրաժեշտությունը։

Gamma Knife–ով բուժման մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Ավերսի կլինիկա» հետեւյալ հեռախոսահամարով՝ +995 32 2500 700։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում