Բժիշկները բացատրել են՝ ինչպես տարբերել վնասվածքի լրջությունը

28 փետրվարի, 2025  21:42

Գլխի վնասվածքից հետո մարդկանց մեծամասնությունը նկատում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսին են գլխացավը, գլխապտույտը և գիտակցության խճճվածությամբ: Սակայն նույնիսկ երբ այդ խնդիրները վերանում են, արդյունքում այլ հետևանքներ կարող են մնալ՝ երբեմն մնալով աննկատ։ Լսողության փոփոխությունները, աղմուկի նկատմամբ զգայունությունը և ձայների ընկալման դժվարությունը քիչ հայտնի, բայց նշանակալի ազդեցություններից են, որոնք կարող են առաջանալ ուղեղի ցնցումից հետո, գրում է Newswise-ը:

Ուղեղի ցնցումը սովորաբար ուղեկցվում է գլխապտույտով, գլխացավով, գիտակցության խճճվածությամբ, հոգնածությամբ և լույսի նկատմամբ զգայունությամբ: Սակայն այս ախտանշանների անցնելուց հետո կարող են հետևանքներ առաջանալ, մասնավորապես՝ ականջներում մշտական ​​զնգոցը, աղմուկի նկատմամբ զգայունությունը և լսողությանն առնչվող խնդիրները, գրում է Фокус-ը։ Mayo Clinic Health System-ի աուդիոլոգ Քեթի Դիզն ասում է, որ լսողության այս խնդիրները հաճախ աննկատ են մնում, բայց կարող են էապես ազդել առօրյա կյանքի վրա:

Իբրև ուղեղի թեթև տրավմատիկ վնասվածքներ դասակարգվող ուղեղի ցնցումներն առաջանում են գլխին հասցված հարվածի հետևանքով և կարող են փոխել ուղեղի բջիջները, ներառյալ մեր լսողությանն առնչվող բջիջները: Որոշ փոփոխություններ ժամանակի ընթացքում ապաքինվում են, բայց մյուսները կարող են մշտական ​​դառնալ: Գլխի աննշան վնասվածքներից հետո, օրինակ՝ ընկնելուց, ավտովթարից կամ սպորտով զբաղվելուց հետո լսողությանն առնչվող բարդություններ կարող են առաջանալ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում: Առանձնապես խոցելի են մարզիկներն ու զինվորականները, քանի որ նրանք հաճախ են ենթարկվում նման վնասվածքների:

Մեր ներքին ականջը ձայնային թրթռումները էլեկտրական ազդանշանների վերածման համար պատասխանատու փոքրիկ մազային բջիջներ է պարունակում, պազաբանում է Դիզը: Վնասվելուց հետո այդ բջիջները չեն վերականգնվում, ինչը հանգեցնում է այնպիսի պայմանների, ինչպիսին ականջներում աղմուկն է, ինչպես նաև ավելի բարդ հետևանքները, մասնավորապես՝ լսողության կորուստը և ֆոնային աղմուկից խոսքը տարբերելու դժվարությունը:

Մասնագետների կարծիքով՝ ուղեղի ցնցում տարած մարդիկ հաճախ ձայների ընկալման դժվարություններ են ունենում՝ առանց դա գիտակցելու: Նրանք կարող են բախվել նաև ձայների նկատմամբ սուր զգայունությամբ կամ արագ խոսքի մշակմանն առնչվող խնդիրների, ինչը կարող է խանգարել նրանց նորմալ շփվել և կենտրոնանալ: Ուղեղի ցնցումից ապաքինվող երեխաներն ու չափահասակները պետք է ուշադրությւոն դարձնեն լսողական հնարավոր ախտանիշներին, ասում է Դիզը:

Լսողության խնդիրները կարող են դրսևորվել կենտրոնանալու կամ աղմկոտ միջավայրում խոսակցությունն ըմբռնելու դժվարությամբ, ինչպես նաև դպրոցում խնդիրներով: Այս ախտանիշները կարող են լինել ժամանակավոր կամ երկարատև՝ պայմանավորված վնասվածքի ծանրությամբ: Ուղեղի վնասվածքի բարձր ռիսկ պարունակող մարզաձևերին են պատկանում բասկետբոլը, ֆուտբոլը, հոկեյը, հեծանվավազքը, սքեյթբորդինգը և ձմեռային սպորտաձևերը, մասնավորապես՝ դահուկը և սահնակը, պարզաբանում է Քեթի Դիզը:

Ուղեղի ցնցումից հետո լսողության խնդիրներ ունենալու դեպքում  անհրաժեշտ է դա որպես ձեր օրգանզիմի տագնապի ազդանշան ընդունել և դիմել մասնագետի օգնությանը: Քիթ-կոկորդ-ականջի մասնագետը կարող է գնահատել ականջի ընդհանուր վիճակը, իսկ աուդիոլոգը կարող է գնահատել գլխապտույտը, հավասարակշռությունը և լսողության գործառույթը՝ խնդրի աղբյուրն ավելի ճշգրիտ բացահայտելու համար: Որոշ դեպքերում կյանքի որակի բարելավման համար թերևս լսողական սարքեր կամ կառավարման այլ ռազմավարություններ պահանջվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում