Ճարպակալումով և սրտանոթային հիվանդություններով մարդկանց քաշի կտրուկ տատանումները մեծացնում են մահվան ռիսկը. BMJ Heart

12 մարտի, 2025  20:50

Առաջին անգամ նոր հետազոտություն ցույց է տվել, որ ճարպակալումից և սրտանոթային հիվանդություններից տառապող մարդկանց քաշի կտրուկ տատանումները զգալիորեն մեծացնում են մահվան ռիսկը, ընդ որում ռիսկի մակարդակը մեծացնում է ինչպես կորուստը, այնպես էլ քաշի ավելացումը:

Բրիտանական BMJ Heart բժշկագիտական  հանդեսում հրապարակված հետազոտության մեջ վերլուծվել են Անգլիայի Ռասկին (ARU) համալսարանի անցկացրած հետոզոտության 8297 մասնակիցների տվյալները, որոնք հավաքագրվել են բրիտանական կենսաբանկի շրջանակում:  

Ճարպակալումից և սրտանոթային հիվանդություններից տառապող բոլոր մասնակիցներին հետևել են գրեթե 14 տարի, ժամանակի ընթացքում արձանագրելով նրանց  քաշի փոփոխությունները:

Արդյունքները ցույց են տվել, որ նրանց համար, ովքեր հետազոտության ընթացքում ավելի քան 10 կգ են հավաքել, սրտանոթային մահվան ռիսկը երեք անգամ աճել է, իսկ բոլոր պատճառներից մահացության ռիսկը կրկնակի է աճել՝ ի տարբերություն նրանց, ովքեր կայուն քաշ են պահպանել:

Ուսումնասիրությունը միաժամանակ բացահայտել է, որ ավելի քան 10 կգ քաշի կորուստը կապված է նաև 54%-ով մահացության ռիսկի բարձրացման հետ, ինչը ենթադրում է, որ քաշի փոփոխությունների երկու ծայրահեղ տարբերակները կարող են վնասակար լինել:

Մարմնի զանգվածի ինդեքսի առավել բարձր ցուցանիշը (BMI), ծխելու և ալկոհոլի սպառումը կապված էր քաշի շոշափելի ավելացման հավանականության հետ: Միաժամանակ բացահայտվել է  կապը քաշի աճի և երիտասարդ տարիքում զգալի միջև:

Անգլիայում առողջապահության վիճակի ուսումնասիրության համաձայն, երկրում ճարպակալումից տառապող մարդկանց թիվը հասել է 1993-ին աճելի է 15%-ով, այն դեպքում, երբ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 29%, իսկ 35 տարեկանից բարձր մարդկանցից ավելի քան երկու երրորդը տառապում են ճարպակալումից: Ըստ գնահատականների, այս խնդիրն ամեն տարի արժե Մեծ Բրիտանիայի առողջապահական ազգային ծառայությանն արժենում է 6,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ:

Ակնկալվում է, որ 2050 թվականին աշխարհի բոլոր մեծահասակների կեսից ավելին տառապելու է ավելորդ քաշից կամ ճարպակալումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում