Սննդի դանդաղ ընդունումն օգնում է խուսափել փքվածությունից ուտելուց հետո. MedicalXpress

25 մարտի, 2025  12:45

Որովայնի փքվածության կանխարգելման համար պետք է «ձգել» սննդի յուրաքանչյուր ընդունումը 20-30 րոպե։ Հատկապես մանրակրկիտ ծամել պահանջում են բջջանյութը եւ սպիտակուցը։ Այս մասին MedicalXpress պարբերականին պատմել է հոգեբույժ Լեսլի Հայնբերգը Քլիվլենդի կլինիկայի վարքային առողջության կենտրոնից։

Փորձագետները, որպես կանոն, կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ մթերքներ կարելի է ուտել առողջությունը բարելավելու համար: Սակայն, բժիշկ Հայնբերգի խոսքով, նույնքան կարևոր է ուտելու արագությունը։ Մասնագետի խոսքով՝ չափաբաժնի ընդունումը 20-30 րոպեից պակաս ընթացքում համարվում է չափազանց արագ ուտել։

«Ստամոքսը մոտ 20 րոպեի կարիք ունի, որպեսզի ուղեղին բազմաթիվ հորմոնալ ազդանշանների օգնությամբ տեղեկացնի այն մասին, որ ինքը լիքն է։ Ուստի, երբ մարդիկ արագ են ուտում, նրանք կարող են չնկատել այդ ազդանշանները եւ հեշտությամբ շատ ուտել»,- բացատրել է մասնագետը։

Հայնբերգն ավելացրել է, որ արագ ուտող մարդիկ հաճախ ավելի շատ օդ են կուլ տալիս։ Այդ սովորությունը կարող է հանգեցնել որովայնի փքվածության կամ չմարսելու։ Նշվել է, որ ավելի հեշտ է ուտել մշակված մթերքներ, ինչպիսին են աղանդերները եւ ֆասթֆուդը։ Սակայն պինդ սպիտակուցը եւ բջջանյութը (բուսական մանրաթելեր) պահանջում են երկար ծամել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում