Հյուսիսարևմտյան համալսարանի ամերիկացի գիտնականները մշակել են օրգանիզմում տարրալուծվող սրտի ժամանակավոր կարդիոխթանիչ սարք, որը բրնձի հատիկից փոքր է և վիրահատական հեռացում չի պահանջում: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական հանդեսում։
Սրտի նոր կարդիոխթանիչը 1,8 x 3,5 x 1 մմ չափսերով ամենափոքր նմանատիպ սարքն է աշխարհում: Այն կարելի է ներմուծել օրգանիզմ՝ ներարկիչի միջոցով։
Սարքն ակտիվանում է հիվանդի կրծքավանդակին կցված սպեղանիով: Առիթմիայի դեպքում սպեղանին ինֆրակարմիր լույսի իմպուլսներ է ուղարկում, որոնք թափանցում են մարմնի հյուսվածքով: Այդ իմպուլսներն ակտիվացնում են սրտի ռիթմը, որը սկսում է էլեկտրական ազդանշաններ գեներացնել սրտի ռիթմի կանոնավորման համար:
Էներգիայի աղբյուրը օրիգինալ «կենսա-մարտկոց» է. կենսաբանական հեղուկների հետ շփվելիս՝ սարքի երկու մետաղական էլեկտրոդները մտնում են քիմիական ռեակցիայի մեջ՝ արտադրելով անհրաժեշտ էլեկտրական հոսանք:
Իր գործառույթը կատարելուց հետո (մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ) սրտի կարդիոխթանիչը պարզապես վիրահատական թելերի պես տարրալուծվում է օրգանիզմում։
Գիտնականներն արդեն հաջողությամբ փորձարկել են սարքը կենդանիների և մարդկանց օրգանների դոնորների սրտերի վրա: Ըստ մշակման հեղինակների՝ կարդիոխթանիչի հիմքի վրա կարելի է օգտագործել նեյրոստիմուլյացիայի, վերքերի բուժման և ոսկրային հյուսվածքի վերականգնման համար լուծումներում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում