Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի միջազգային ճանաչում ունեցող «PHUSE Single Day» կոնֆերանսը։ Առողջապահական այս նշանակալի իրադարձությունը տեղի կունենա «Գուրուս» հիմնադրամի հրավերով, գլխավոր հովանավորն է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը:
«PHUSE Single Day Event»-ը յուրաքանչյուր տարի անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, և այս տարի, կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ, այն տեղի կունենա Հայաստանում։
«PHUSE Single Day Event»-ի միջոցառումները կենտրոնացած են տվյալ տարածաշրջանում կլինիկական տվյալների ներկայացման վրա՝ տրամադրելով հարթակ մասնագետներին կապեր հաստատելու, փորձի ու գիտելիքի փոխանակման և փորձառության զարգացման համար։
Այն տեղի կունենա մայիսի 2-ին` ժամը 09:00-15։00-ն` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան դահլիճում (հասցեն` Ֆանարջյան 76):
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում