Հազվագյուտ հիվանդությամբ Հայաստանում առաջին ախտորոշված պացիենտը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում

20 մայիսի, 2025  21:00

«Նաիրի» բժշկական կենտրոնում է բուժում ստանում միակ պացիենտը, ում մոտ ախտորոշվել է Էրդհեյմ–Չեսթեր հիվանդությունը։ Դրա մասին տեղյակ են միայն նեղ մասնագիտական շրջանակները, հիմնականում մեծ բժշկական կենտրոնների փորձառու մասնագետները։

Էրդհեյմ Չեստեր–ի մասին աշխարհում էլ շատ քիչ բան գիտեն։ Ընդամենը 100 տարվա նկարագրություն ունի։ Հիստիոցիտոզների խմբին պատկանող համակարգային այս հիվանդության առաջին դեպքը գրանցվել է 1930 թվականին։ Ամբողջ աշխարհում այս ընթացքում նկարագրված է մոտ 1500 դեպք։ Հայաստանում այն ախտորոշվել է առաջին անգամ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում