Հայաստանում բժշկության ևս մեկ ոլորտ ձեռք է բերում միջազգային որակ ու մակարդակ։ Միջամտական ռադիոլոգիան ժամանակակից բժշկության ամենադինամիկ զարգացող ճյուղերից է, որն իրականացնում է ախտորոշիչ և բուժական միջամտություններ գրեթե բոլոր օրգան համակարգերում՝ առանց մարմինը բացելու։
Միջամտական ռադիոլոգիայի ոլորտում Հայաստանում առաջին ու միակ մասնագիտացված հաստատությունը գործունեությունը սկսել է այս տարվա մարտին, սակայն պաշտոնական բացումը նոր է կատարվում (ֆոտոռեպորտաժ)։ Կենտրոնը նորաբաց է, բայց ոչ նորաստեղծ։ Այն հիմնված է Արամայիս Ղալումյանի աշխատանքային փորձի վրա:
Ժամանակակից բժշկությունն անհնար է պատկերացնել առանց ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի։ Արդիական տեխնոլոգիաներով հագեցած Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնը ոչ միայն զարգացնում է ոլորտը, այլև ձևավորում իջազգային չափանիշներին համարժեք բուժման մշակույթ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում