32-ամյա կինը բուժվել է քաղցկեղից և երեխա ունեցել

11 հունիսի, 2025  21:39

32-ամյա Աննա Սահակյանը հաջողությամբ հաղթահարել է քաղցկեղը և բալիկ է ունեցել։ Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը։

«Քաղցկեղը դատավճիռ չէ։ 32-ամյա Աննա Սահակյանի պատմությունը դրա վառ ապացույցներից է։

Աննան անցել է դժվարին ճանապարհ՝ հաղթահարելով քաղցկեղն ու երկրորդային անպտղությունը։

Եվ հենց այդ բարդ ճանապարհին հավատը, պայքարն ու «Շենգավիթ» ԲԿ պրոֆեսիոնալ թիմի աջակցությունը դարձել են Աննայի ամենամեծ հենարանը։

Քիմիաթերապևտ-ուռուցքաբան, Քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Արաքս Հովհաննիսյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Սուվարյանի նվիրումի ու բարձրակարգ բուժման շնորհիվ, այսօր Աննան իր գրկում է պահում այդքան սպասված որդուն։

Հրաշքներ լինում են։ Եվ այդ հրաշքին երբեմն նպաստում են սերը, հոգատարությունն ու  պրոֆեսիոնալիզմը», – հաղորդում են բուժկենտրոնից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում