Օրական 5 բաժակ միրգ-բանջարեղեն ուտող մարդիկ՝ չուտողների համեմատ 16%-ով ավելի լավ են քնում. Sleep Health

13 հունիսի, 2025  00:38

Չիկագոյի բժշկական համալսարանի և Կոլումբիայի համալսարանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրվա ընթացքում ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտելը կապված է նույն գիշերը ավելի լավ քնի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep Health բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասը կարող է մարդկանց դրդել օգտագործելու ոչ առողջարար, ճարպերով և շաքարով հարուստ սննդակարգ։ Սակայն, չնայած հանրային առողջության և նույնիսկ տնտեսական արդյունավետության համար քնի՝ հեռուն գնացող հետևանքներին, բժիշկներն ու գիտնականները շատ ավելի քիչ բան գիտեն, թե ինչպես կարող է սննդակարգն ազդել քնի ռեժիմի վրա։

Նոր հետազոտության մեջ ընդգրկված երիտասարդ առողջ չափահասներն ամեն օր հավելվածների օգնությամբ հաղորդում էին իրենց սննդի ընդունման մասին և կրում էին դաստակի մոնիտոր, որը հետազոտողներին հնարավորություն էր տալիս օբյեկտիվորեն գնահատել նրանց քնի ռեժիմը: Գիտնականները հատկապես ուսումնասիրել են «քնի մասնատվածությունը». Ցուցիչ, որը չափում է՝որքան հաճախ է մարդը գիշերվա ընթացքում արթնանում կամ խոր քնից անցնում թեթև քնի։

Գիտնականները պարզել են, որ օրաբաժնի սնունդն առնչվում է հաջորդ գիշերվա ընթացքում քնի որակի զգալի տարբերություններին։ Մասնակիցները, որոնք օրվա ընթացքում ավելի շատ միրգ-բանջարեղեն էին ուտում, ինչպես նաև նրանք, ովքեր ավելի շատ առողջ ածխաջրեր, մասնաորապես՝ անխառն հացահատիկ էին օգտագործում հակված էին նույն գիշեր ավելի խոր և չընդհատվող քնի:

Հիմնվելով իրենց արդյունքների և վիճակագրական մոդելավորման վրա, գիտնականները հաշվարկել են, որ օրական հինգ բաժակ միրգ-բանջարեղեն ուտող մարդիկ միրգ- բանջարեղեն չուտողների համեմատ ն 16%-ով բարելավում են քնի որակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում