Գիտնականները առաջընթաց են արձանագրել մազաթափության բուժման գործում

8 հուլիսի, 2025  08:35

Մադրիդի Սան Կառլոսի կլինիկական հիվանդանոցում (Իսպանիա) մշակվել է անդրոգենային ալոպեցիայի (մազաթափություն) բուժման նոր մեթոդ։ Նրանք սովորել են մազեր աճեցնել լաբորատոր պայմաններում, գրում է New York Post-ը՝ հղում անելով Stem Cell Research and Therapy գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածին։ Հետազոտողների թվում է հիվանդանոցի մաշկաբանության բաժանմունքի վարիչ Էդուարդո Լոպես Բրանը։

Փորձարկումները կատարվել են մկների վրա, մասնագետները ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներ և անդրոզինեռֆոսֆատի էներգիայի մոլեկուլներ են վերցրել։ Բոլոր արական սեռի մասնակիցների մազերը վերականգնվել են, հաղորդում է RBK-ն։ Նրանց կեսի մոտ մազերի ինտենսիվ աճ է նկատվել։ Էգերի մոտ մազերի աճ դիտվել է դեպքերի 90%-ում։

Արդյունքները պետք է ստուգվեն մարդկանց մասնակցությամբ փորձերի ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում