Ցածր գլյուտենային սննդակարգերը խաթարում են աղիքային առողջությունը՝ ոչնչացնելով հիմնական մանրէները. Nutrients

24 հուլիսի, 2025  20:27

Nutrients բժշկագիտական  հանդեսում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ գլյուտենի երկարաժամկետ կրճատումը՝ որպես «առողջ ընտրություն», կարող է իրականում խաթարել աղիքային միկրոբիոմի հավասարակշռությունը՝ նվազեցնելով օգտակար մանրէները և բարձրացնելով էթանոլի մակարդակը, որոնք կապված են բորբոքման և նյութափոխանակության ռիսկերի հետ։

Հետազոտությանը մասնակցել են Ֆրանսիայում բնակվող 40 առողջ չափահասներ, որոնք սովորաբար օրական սպառում էին մոտ 160 գ. հաց և մակարոնեղեն (մոտ 14-15 գ. գլյուտեն):

Մասնակիցներին երկու 8-շաբաթյա ժամանակահատվածում ցածր գլյուտենային սննդակարգ են պահպանել։ Կղանքի վերլուծությունը կատարվել է սննդակարգյից առաջ, 8-րդ և 16-րդ շաբաթներից հետո։

Հիմնական արդյունքները՝

Միկրոֆլորայի α-բազմազանության նվազում՝ հատկապես 16 շաբաթից հետո, ինչը վկայում է օգտակար մանրէների բազմազանության նվազման մասին։

β-դիվերսիֆիկացիայի փոփոխություններ. ցածր գլյուտենային սննդակարգից հետո մանրէային համայնքները զգալիորեն տարբերվում էին սկզբնականից։

Փոխվեց նաև աղիքների նյութափոխանակության ակտիվությունը. նվազեց ածխաջրերը քայքայելու ունակությունը, փոխվեց մի շարք միկրոտարրերի (գլուտամատ, ցինկ, երկաթ և այլն) նյութափոխանակությունը։

Մասնակիցները, որոնք անցել են բրնձով և եգիպտացորենով ավելի հարուստ սննդակարգի, ավելի մեծ փոփոխություններ են ցուցաբերել։

Գլյուտենի մշտական նվազումը կարող է հանգեցնել դիսբիոզի՝ միկրոֆլորայի աստիճանական վատթարացման և մետաբոլիտների կուտակման, որոնք կարող են բորբոքում առաջացնել և մեծացնել նյութափոխանակության ռիսկերը, եզրակացրել են գիտնականները։

Հեղինակներն ընդգծում են հետագա երկարաժամկետ հետազոտությունների անհրաժեշտությունը՝ նման սննդակարգերի ազդեցությունը անձեռնմխելիության, նյութափոխանակության և ընդհանուր առողջության վրա հասկանալու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում