Մարդիկ, ովքեր հաճախ են դիտում պոռնոգրաֆիա կամ պարբերաբար մաստուրբացիա են անում, կարող են տարբեր կերպ արձագանքել սեռական խթաններին: Գերմանիայի գիտնականները պարզել են, որ չնայած նման մարդիկ առաջվա պես հաճույք են ստանում են էրոտիկ պատկերների դիտումից, նրանց օրգանիզմն ավելի թույլ է արձագանքում սեռական բովանդակության հայտնվելը կանխագուշակող ազդանշաններին: Աշխատանքը հրապարակվել է Biological Psychology (BP) բժշկագիտական հանդեսում:
Հետազոտողները ենթադրել են, որ պոռնոյի հաճախակի օգտագործումը կապված չէ ցանկության աճի հետ, այլ «պարգևատրման պակասի» հետ. նման մարդիկ կարող են բավարար հաճույք չստանալ սեռական խթաններից և, հետևաբար, ավելի ու ավելի շատ փնտրել դրանք, ասես «չափաբաժինն» ավելացնելով:
Փորձին մասնակցել է 62 կամավոր: Նրանց ցուցադրվել են չեզոք տեսողական ազդակներ, որոնք երբեմն ուղեկցվել են կամ էրոտիկ պատկերներով և ձայներով, կամ տհաճ ազդակներով: Միևնույն ժամանակ, գրանցվել են մասնակիցների ֆիզիոլոգիական ռեակցիաները՝ բիբերի լայնացում, մաշկի հաղորդունակություն և գրգռման այլ ցուցանիշներ: Նրանք միաժամանակ լրացրել են հարցաթերթիկներ՝ գնահատելով իրենց սեռական վարքի հաճախականությունն ու ինտենսիվությունը:
Պարզվել է, որ պոռնո դիտող կամ ավելի հաճախ մաստուրբացիա անող մարդկանց շրջանում սեռական բովանդակություն նախանշող ազդանշաններին ի պատասխան բիբերի լայնացումն ավելի քիչ էր։ Նրանց օրգանիզմն ավելի քիչ էին հակված պարգևի «սպասելու», չնայած պատկերներն իրենք դեռ հաճելի էին թվում նրանց։ Այդ ազդեցությունը նկատվել է միայն տեսողական խթանների դեպքում՝ սեռական բնույթի աուդիոձայնագրությունները բնականոն արձագանք էին առաջացնում։
Գիտնականները կարծում են, որ նման անտարբերությունը կարող է կախվածության նշան լինել. ինչպես կախվածության այլ ձևերի դեպքում, ուղեղը սկսում է ավելի քիչ արձագանքել ծանոթ խթաններին և նոր, ավելի հզոր խթաններ է պահանջում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում