Չինացի գիտնականներն առաջին անգամ խոզի թոքեր են փոխպատվաստել մարդուն

25 օգոստոսի, 2025  23:36

Չինացի հետազոտողներն առաջին անգամ հաջողությամբ խոզի թոքեր են փոխպատվաստել մարդուն, ասված Nature Medicine բժշկագիտական  հանդեսում հրապարակված հոդվածում։

«Գենետիկորեն մոդիֆիկացված խոզի թոքեր նախկինում մարդկանց չեն փոխպատվաստվել։ Մենք ներկայացնում ենք քսենոտրանսպլանտացիայի դեպք, որի ընթացքում վեց խմբագրված գեներ պարունակող խոզի թոք է փոխպատվաստվել 39-ամյա տղամարդուն»,- նշել են հետազոտության հեղինակները։

Նշվում է, որ վիրահատությունից առաջ բուժառուն ուղեղային արյունազեղում է ունեցել, ինչը հանգեցրել է ուղեղի գործառույթի դադարեցմանը։ Թոքի քսենոտրանսպլանտատը 216 ժամվա դիտարկման ընթացքում պահպանել է կենսունակությունն ու ֆունկցիոնալությունը. տրանսպլանտատի գերխիստ մերժման կամ վարակի դեպքեր չեն արձանագրվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում