«Կենդանական սպիտակուցներ պարունակող սննդամթերքի օգտագործումը կապված չէ մահվան ռիսկի բարձրացման հետ և նույնիսկ կարող է պաշտպանություն ապահովել քաղցկեղից», - ասվում է հոդվածում։
Հետազոտության մեջ վերլուծվել են 19 տարեկան և բարձր գրեթե 16,000 մարդկանց տվյալներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Գիտնականները ուսումնասիրել են նրանց սննդակարգում կենդանական և բուսական սպիտակուցների քանակը և դրա կապը սրտի հիվանդությունների կամ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ:
Ինչպես պարզվել է, նրանց շրջանում, ովքեր ավելի շատ միս են օգտագործել, դիտվել է քաղցկեղից մահացության զգալի նվազում։ «Եթե հաշվի առնենք նման դիտարկումների և կլինիկական հետազոտությունների տվյալները, ակնհայտ է դառնում, որ ինչպես կենդանական, այնպես էլ բուսական սպիտակուցներ պարունակող մթերքները նպաստում են առողջությանը և երկարակեցությանը», - ասվում է հրապարակման մեջ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում