Ամերիկացի սննդաբան Բեթ Չերվոնիի խոսքով՝ երիցուկի թեյը համարվում է մեղմ բնական հանգստացնող միջոց, որը կարող է օգնել հաղթահարել անքնությունը և բարելավել առողջությունը: Մասնագետի խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը:
Մասնագետի խոսքով՝ քնի օպտիմալ ազդեցության համար քնելուց առաջ բավական է խմել մեկ բաժակ երիցուկի թեյ։ Այս բույսը պարունակում է ապիգենին՝ բնական միացություն, որը նվազեցնում է տագնապի մակարդակը և օգնում թուլանալ։
Չերվոնին նշել է, որ երիցուկը ոչ միայն բարելավում է քնի որակը, այլև ունի թերապևտիկ ազդեցություն՝ այլ կենսաբանորեն ակտիվ նյութեր պարունակելու շնորհիվ։ Բույսը պարունակում է ֆլավոնոիդներ՝ բնական հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները վնասվելուց։
«Երիցուկի մեջ պարունակվող տերպենոիդները աջակցում են իմունային համակարգի աշխատանքին և ունեն հակաբորբոքային հատկություններ, իսկ կումարինները բարելավում են արյան շրջանառությունը և օգնում կարգավորել ճնշումը։ Բացի այդ, երիցուկը պաշտպանիչ ազդեցություն է ունենում լյարդի վրա», - նշել է սննդաբանը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում