MedMeet2025 առողջապահական ցուցահանդեսն այցելելու համար քաղաքացիներին կտրամադրվի անվճար տրանսպորտ

18 սեպտեմբերի, 2025  14:10

Սեպտեմբերի 19, 20 և 21-ին Հանրապետության Հրապարակից դեպի Meridian Expo կենտրոն կգործեն անվճար փոխադրամիջոցներ։ Տրանսպորտը կշարժվի ժամը մեկ, սկսած առավոտյան ժամը 10:00-ից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-21–ը Meridian Expo կենտրոնում տեղի կունենա MedMeet2025 առողջապահական ցուցահանդեսը, որին մասնակցում են մեծ թվով բժշկական կենտրոններ, դեղագործական ընկերություններ, խորհրդատվական և այլ կազմակերպություններ, որոնք այսպես թե այնպես առնչվում են բժշկությանն և առողջության պահպանմանը։ Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան միջազգային գիտաժողովներ, բաց դասեր, տարբեր այլ միջոցառումներ։

Այցելուները հնարավորություն կունենան ստանալ անվճար բժշկական խորհրդատվություն և հետազոտությունների համար հատուկ պայմաններ։  

Ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ։

NEWS.am Medicine-ը MedMeet-ի տեղեկատվական գործընկերն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում