Օրվա ընթացքում էներգիայով լի մնալու համար առավոտյան սուրճից առաջ պետք է մեկ բաժակ ջուր խմել: Բացի այդ, պետք է խուսափել արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելուց և խուսափել դրան կաթ և շաքար ավելացնելուց, 20minutos-ին տված հարցազրույցում բացատրել էնդոկրինոլոգ Ֆրանցիսկո Ռոսերոն։
«Քնի ընթացքում մարմինը մի քանի ժամով մնում է առանց ջրի, այդ իսկ պատճառով շատ մարդիկ արթնանում են ջրազրկված», - բացատրել է Ռոսերոն։
Մասնագետի խոսքով՝ առավոտյան ջուր խմելը զգալի դեր է խաղում մարսողական համակարգի և ուղեղի գործունեության բարելավման գործում: Ջուրը խթանում է աղիքային գործունեությունը, ինչը, իր հերթին, կարող է նվազեցնել տհաճ հետևանքների, ինչպիսիք են այրոցը, փքվածությունը և այլ ստամոքս-աղիքային խնդիրներ, որոնք հաճախ առաջանում են նախաճաշից հետո։
Ավելին, բժշկի խոսքով, սուրճը չպետք է խմել արթնանալուց անմիջապես հետո, քանի որ այն կարող է միայն վատթարացնել ջրազրկումը՝ խթանելով միզարձակումը և մեծացնելով հեղուկի կորուստը։
«Կարևոր է հիշել, որ առավոտյան սուրճ խմելը կարող է մեծացնել հոգնածությունը, եթե դուք չեք վերականգնում ձեր ջրազրկումը», - զգուշացրել է էնդոկրինոլոգը։
Ռոսերոն նաև խորհուրդ է տվել սուրճ խմել առանց կաթի կամ շաքարի, քանի որ հավելումները կարող են խաթարել կոֆեինի կլանումը և նվազեցնել սպասվող էներգիա հաղորդող ազդեցությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում